Լրահոս
Աշխարհ
22:23
18.04.26
2 106

3 հազար «ռադիոակտիվ» վարազ՝ Գերմանիայում. Չեռնոբիլի վթարի հետևանքները դեռ զգացվում են

Img default alt hy

Գերմանիայում որսորդները 2025 թվականին կրակել են 3 հազար վարազի, որոնց մսի մեջ հայտնաբերվել է ռադիոակտիվ ցեզիում-137-ի բարձր մակարդակ։ Այս մասին գրում է Bild պարբերականը։

Գերմանիայում որսորդները կարող են դրամական փոխհատուցում ստանալ, եթե իրենց սպանած վարազի միսը պարունակի ավելի քան 600 բեքերել/կգ ռադիոակտիվություն, ինչը վաճառքի համար թույլատրելի առավելագույն շեմն է։ Պարբերականն ուսումնասիրել է նման վճարումների պաշտոնական վիճակագրությունը և դրա հիման վրա հաշվարկել, թե քանի «ռադիոակտիվ» կենդանի է սպանվում երկրում։

2024 և 2025 թվականներին նման վարազների թիվը կազմել է մոտավորապես 3 հազարական։ Մինչդեռ 2022 թվականին դրանք զգալիորեն շատ են եղել՝ 7,5 հազար առանձնյակ։ Մեծ տարբերությամբ առաջատարը Բավարիան է. այնտեղ 2025 թվականի ընթացքում սպանվել է 2,3 հազար վարազ, այսինքն՝ ընդհանուր թվի ավելի քան 75%-ը։ Այնուհետև գալիս են Բադեն-Վյուրթեմբերգը, Ռայնլանդ-Պֆալցը, Թյուրինգիան և Սաքսոնիան, որտեղ նույն ժամանակահատվածում հայտնաբերված դեպքերի առավելագույն թիվը չի գերազանցել 500-ը։

Ճառագայթային պաշտպանության դաշնային գործակալությունից պարզաբանել են, որ ցեզիում-137-ը երկրի հողում մնացել է դեռևս 1986 թվականի Չեռնոբիլի ատոմակայանի վթարի ժամանակներից։ Նստած ռադիոակտիվ մասնիկների մոտ 40%-ը դեռ պահպանվում է։ Դրանք վտանգ չեն ներկայացնում գյուղատնտեսական մշակաբույսերի համար, սակայն կարող են կուտակվել վայրի բույսերում և սնկերում։ Գերատեսչությունում ընդգծել են, որ անտառից հավաքված սնկերի սպառումը «սովորական չափաբաժիններով» վտանգ չի ներկայացնում մարդու համար։