Լրահոս
Միջազգային
20:45
18.04.26
604

Զելենսկին 2014-ին խնդրում էր Դոնբասի բնակիչներին ռուսերեն խոսելու իրավունք տալ․ Լավրով

Img default alt hy

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հիշեցրել է, որ Վլադիմիր Զելենսկին 2014 թվականին խնդրում էր Դոնբասի բնակիչներին հնարավորություն տալ խոսել ռուսերենով։

«Հատուկ դուրս եմ գրել։ 2014 թվականի ամառն էր՝ Ղրիմից հետո. «Ռուսաստանն ու Ուկրաինան նույն արյան, ընդհանուր պատմություն և մշակույթ ունեցող եղբայրական ժողովուրդներ են։ Եթե Ուկրաինայի արևելքում մարդիկ ուզում են խոսել ռուսերեն, հանգիստ թողեք նրանց, օրինական հիմունքներով հնարավորություն տվեք նրանց խոսել ռուսերեն»,- մեջբերել է Լավրովը Զելենսկու խոսքերը՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։

Նախարարը նաև հիշեցրել է, թե ինչպես էր Զելենսկին արդեն այդ խոսքերից հետո իր հարցազրույցներում ռուսներին անվանում «էակներ», ինչպես նաև կոչ անում բոլոր նրանց, ովքեր ապրում են Ուկրաինայում և իրենց ռուսական մշակույթի մասնիկն են զգում՝ «հանուն իրենց երեխաների ու թոռների ապագայի՝ հեռանալ Ռուսաստան»։