Լրահոս

2026-04-16
  • Img default alt hy
    Միջազգային
    Լեհաստանը երեք տարում 250 անգամ ավելացրել է ԱԹՍ-ների արտադրության և գնման ծախսերը
    «2023 թվականին Լեհաստանն անօդաչու համակարգերի վրա ծախսել է մոտ 100 մլն զլոտի (շուրջ 27,7 մլն դոլար), սակայն արդեն 2026 թվականին, նաև SAFE ծրագրի միջոցների շնորհիվ, մենք 25 մլրդ զլոտիի (շուրջ 6,9 մլրդ դոլար) պայմանագրեր ենք կնքում մեր երկրի համար ԱԹՍ-ների և հակաանօդաչու համակարգերի ձեռքբերման նպատակով», - Տոմչիկի խոսքերն է մեջբերում Defence24 ինտերնետային պորտալը։
    13:49
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու անդամի. փաստաբանը մանրամասներ է հայտնել
    Փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու անդամի մեղադրանք է առաջադրվել։ Ըստ պաշտպանական կողմի՝ քրեական վարույթը վերաբերում է «Մեր ձևով» բարեգործական ՀԿ-ի իրականացրած ծրագրերին։ Վարույթ իրականացնող մարմինը ներգրավված անձանց վճարված աշխատավարձերը որակել է որպես ընտրակաշառք, մինչդեռ փաստաբանն ընդգծում է, որ դրանք եղել են կատարված աշխատանքի դիմաց օրինական վճարումներ։
    13:38
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս իշխանությունը վախեցած է. Մարիաննա Ղահրամանյան
    Լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։ Ավելին՝ տեսանյութում։
    13:25
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը ցանկանում է պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին և Իսրայելին երկրի ղեկավարության սպանության համար
    «Մենք պետք է դա անենք։ Եվ կարծում եմ՝ ոչ միայն Իրանը, այլև ողջ միջազգային հանրությունն է պահանջում պատասխանատվության ենթարկել։ Որովհետև այն, ինչ արել են ԱՄՆ-ն և Իսրայելը, հանցագործություն է միջազգային խաղաղության և անվտանգության դեմ։ Դա ռազմական հանցագործություն է, հանցագործություն մարդկության դեմ»,- ասել է Բաղային։ Նրա խոսքով՝ համաձայն 1-ին հոդվածի (ընդհանուր 1949 թվականի Ժնևի բոլոր չորս կոնվենցիաների համար - խմբ.), բոլոր պետությունները պարտավորվում են պահպանել և ստիպել պահպանել միջազգային հումանիտար իրավունքը։ «Քանի որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված վայրագությունները խախտում են այս սկզբունքները, ես կարծում եմ, որ ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները պետք է կոչ անեն պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին և Իսրայելին»,- հավելել է նա։ «Ինչ վերաբերում է Իրանին, ապա սա կլինի բոլոր իրանցիների մշտական պահանջը, և մենք կօգտագործենք մեր ողջ ներքին համակարգը, ինչպես նաև միջազգային իրավունքը, որպեսզի նրանք պատասխան տան այն սարսափելի հանցագործությունների համար, որոնք իրականացրել են իրանցի ժողովրդի դեմ»,- ընդգծել է նա։ «ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին: Հարձակման հենց առաջին օրը սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Հակամարտության ընթացքում զոհվել է Իրանի ռազմական և քաղաքական վերնախավը, մասնավորապես՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ինչպես նաև Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին»:
    13:15
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Իշխանությունները պարզապես «վերմակը քաշել են իրենց վրա»՝ սեփականացնելով նախկին ծրագրերը»․ Վահագն Սարոյան
    Կառավարության 2021–2026թթ. ծրագրով նախատեսված «300 դպրոց և 500 մանկապարտեզի» կառուցումն ու վերանորոգումը վաղուց պետք է ավարտված լիներ։ Սակայն այսօր տեսնում ենք, որ ծրագիրը ոչ միայն ամբողջությամբ չի իրականացվել, այլ ներկայացվում է որպես ձեռքբերում այն, ինչ իրականում տարիներ առաջ սկսված տարբեր ծրագրերի շարունակությունն է։
    13:02
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Tesla»-ն Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը և հայտնվել երկաթե սյան մոտ
    Այսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:30-ի սահմաններում «Tesla» մակնիշի ավտոմեքենան Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկը կարգավորող լուսակիրը և հայտնվել երկաթե էլեկտրասյան մոտ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
    12:54
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ ավարտին են մոտենում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները: Նրան ուղեկցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Հուշահամալիրի նախագծի հեղինակային խմբի ճարտարապետները և կապալառու շինարարական կազմակերպության անդամները ներկայացրել են աշխատանքների ավարտական փուլի մանրամասները: Ժաննա Անդրեասյանը կարևորել է սահմանված ժամկետների պահպանման անհրաժեշտությունը։
    12:46
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բերմшն ենթшրկվшծ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի․ փաստաբան
    «Անչափահաս երեխաների մորը առաջադրվել է մեղադրանք, այս պահին քննվում է նրա խափանման միջոցի հարցը»: 
    12:38
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Ցնցող թիվ՝ Ադրբեջանից. 960 դոլարի հայկական ապրանք է ներմուծել Բաքուն
    Հայլուր 12։30 Ցնցող թիվ՝ Ադրբեջանից. 960 դոլարի հայկական ապրանք է ներմուծել Բաքուն
    12:30
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սամվել Կարապետյանը, ի տարբերություն իրենց առաջնորդի, ժողովրդին չթողեց-փախավ. Դավիթ Ղազինյան
    Լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։
    12:20
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության 15 ներկայացուցիչ բերման է ենթարկվել, մեկ անձի մեղադրանք է ներկայացվել. Մարիաննա Ղահրամանյան
    Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
    12:15
    16.04.26
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 16.04.2026
    Մամուլի տեսություն 16.04.2026
    12:05
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ամեն օր փողոցային արտահայտություններ ենք լսում, լավ, սա ի՞նչ մակարդակ է. Արմեն Ռուստամյան
    Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Ավելին՝ տեսանյութում։
    11:58
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք երբևէ ունեցե՞լ ենք վարչապետ, որ այսքան փողոցային բառապաշարով խոսի, արդեն զզվել ենք. Արմեն Ռուստամյան
    Ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
    11:50
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանական կողմը քանդել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին
    Ադրբեջանական կողմը քանդել է 2007 թ. Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցում կառուցված սուրբ Հակոբ եկեղեցին: Դատելով տարածված լուսանկարից՝ քանդվել է ոչ միայն եկեղեցին, այլ նաև հողին է հավասարեցվել եկեղեցու ամբողջ շրջակա տարածքը: Ըստ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքի, սա նշանակում է, որ ոչնչացվել են նաև եկեղեցու տարածքում գտնվող խաչքարերը և կոթողները: Հատկապես աչքի էր ընկնում քանդակագործ Ռոբերտ Ասկարյանի կողմից կերտված խաչքարը: Եկեղեցու ավերմանը «արձագանքել» են ադրբեջանական լրատվականները, որոնք եկեղեցին որակել են որպես «անօրինական և ապամոնտաժմանը ենթակա» ։ «Մեր արձագանքը Ստեփանակերտի սուրբ Հակոբ եկեղեցու կանխամտածված ոչնչացումը խախտում է Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում է մարդկության դեմ ծանր հանցագործություն։ Եկեղեցուն հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացումը նաև ցեղասպանական գործողություն է, քանզի ցեղասպանության խնդիրն այսօր դիտարկվում է նաև մշակութային ժառանգության վրա հարձակումների համատեքստում (ICC, Policy on Cultural Heritage, para. 88)։ Հռոմի կանոնադրության մշակութային ժառանգության դրույթների քննման ձեռնարկը նշում է․ «Մշակութային ժառանգության դեմ կամ դրա վրա ազդող հանցագործությունները հաճախ կապված են ցեղասպանության հետ կամ կատարվում են որպես դրա մի մաս (ICC, Policy on Cultural Heritage, para. 78) Մշակութային ժառանգության ոչնչացումը կարող է լուրջ հոգեկան վնաս պատճառել մարդկանց՝ ուժեղացնելով ցեղասպանական գործողությունների ծանրությունն ու լրջությունը համաձայն Հռոմի կանոնադրության 6 (բ) հոդվածի։ Ֆիզիկական վնասներից բացի, սուրբ Հակոբ եկեղեցու ավերումը խոր զգացմունքային և մշակութային հետևանքներ է թողնում տուժած համայնքի համար՝ համարվելով արցախահայերի և ողջ հայության մշակույթի իրավունքի իրացման կոպիտ խախտում։ Մշակույթի իրավունքների համընդհանուր երաշխիքը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ» հռչակագիրն իր 27-րդ հոդվածով սահմանում է․ «Յուրաքանչյուր ոք ունի համայնքի մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, արվեստը վայելելու, գիտական առաջընթացին և դրա օգուտներին մասնակցելու իրավունք»: Բացի այդ, «Մշակութային բազմազանության մասին համընդհանուր» հռչակագրի 4-րդ հոդվածում և «Մարդու իրավունքների խորհրդի 10/23 բանաձևի» 4-րդ պարբերությունում նշվում է, որ ոչ ոք կարող ոտնահարել միջազգային իրավունքով երաշխավորված մարդու իրավունքները, ոչ էլ սահմանափակելու դրանց շրջանակը»,- գրել է կայքը։
    11:37
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի՞նչ էր անում իշխանությունը, երբ 100 հազար արցախցի անօթևան էր. Նարեկ Կարապետյան
    «Ամեն 3-4-րդում հայրը մեքենայում չէր, նկարն էին բերում։  Գալիս էին մայրը, երեխաները, ամուսնու մայրը, ամեն 3-4-րդ ընտանիքն անհայր էր գալիս։ Դա իմ կյանքի ամենածանր օրերն էին, չեմ կարող մոռանալ այդ ամենը»,-նշել է Նարեկ Կարապետյանը։
    11:25
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լիբանանը չի հաստատել Իսրայելի հետ շփումները. AFP
    Լիբանանի իշխանությունները «տեղյակ չեն» Իսրայելի հետ հնարավոր շփումների մասին, որոնց մասին ավելի վաղ հայտարարել էր Թրամփը։ Բեյրութում պաշտոնական ուղիներով համապատասխան տեղեկատվություն չեն ստացել։
    11:18
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են «Mercedes-Benz»-ը և «BMW»-ն․ 5 քաղաքացի հոսպիտալացվել է
    Ապրիլի 15-ին, ժամը 18։26-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարհին՝ Արտաշավան բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    11:10
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանությունը պետության ողնաշարն է․ ՆԳ նախարարի ուղերձը
    Այս առաքելությունը պահանջում է ոչ միայն մասնագիտական կարողություններ, այլև բարձր արժեքներ, սկզբունքայնություն և անձնական պատասխանատվություն։ Հենց այս համադրությունն է, որ ապահովում է հանրային վստահության շարունակական աճը և անվստահության մակարդակի նվազումը։ 
    11:01
    16.04.26
    Ավելին