Լրահոս
Տնտեսական
23:37
15.11.19
90

Բյուջե-2020. տեղ-տեղ «ծիծաղելի» եւ «կատարյալ» փաստաթուղթ

Տնտեսական հեղափոխության պատրաստվող երկրի խորհրդարանում 2020-ի բյուջեի նախագծի քննարկումն անցնում է կիսադատարկ դահլիճում: Ազգային ժողովն այսօր ավարտել է գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումը: Հաջորդ տարվա բյուջեն քննադատում է միայն ընդդիմությունը: Նկատելով, որ տնտեսության համար կարևոր ուղղություններին 2020-ի բյուջեով ոչ մի լումա չի հատկացվել: Իմ քայլի համար՝ այն իդելական փաստաթուղթ է: Ու ամենակարևորը ոչ պոպուլիստական, ինչպես այն բնորոշել է իշխանական պատգամավորներից մեկը: