Լրահոս
Հասարակական
23:30
15.11.19
93

Հասարակական-քաղաքական «Վերնատունը» բացել է դռները

Հանրային խորհրդի արդեն նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հիմնած Վերնատուն հասարակական-քաղաքական ակումբը այսօր առաջին համաժողովն է արել: Գլխավոր թեմաները Արցախի հարց ու դատաիրավական փոփոխություններ, որ ակումբի անդամները դժվարանում են «բարեփոխում» անվանել: Փորձառու գործիչները համոզված են, քաղաքական իրավիճակը, որ ստեղծվել է մեր երկրում այլևս ոչ թե խոսքերի, այլ գործողությունների կարիք ունի: «Հայաստանը երբեք այսքան բզկտված չի եղել»,- վստահ է Անկախ Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը: