Լրահոս
Հասարակական
18:40
21.04.26
436

Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին

Img default alt hy

Այսօր՝ ապրիլի 21-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 12-րդ փողոցի տներից մեկում դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված տանը քրեական և համայնքային ոստիկանները հայտնաբերել են տղամարդու դի։

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը օտարերկրացի է, ում ինքնությունը այս պահին ճշտվում է։