Լրահոս
Աշխարհ
14:24
27.10.21
20

Նոր հագուստ՝ Putin Team անվան ներքո

Img default alt hy

Ռուսական Shishkin ընկերությունների խումբը, որը հագուստ է արտադրում է Putin Team անվան ներքո, իր առաջին խանութը կբացի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ընկերությանը, մոսկովյան օդանավակայանի հետ պայմանագիրն արդեն ստորագրվել է, տաղավարի կառուցումը ևս մեկնարկել է: «Putin Team Russia ապրանքանիշի առաջին խանութը նոյեմբերի վերջին կդիմավորի В տերմինալից մեկնորղ չվերթների ուղևորներին»,- ասվում է արտադրողի հաղորդագրության մեջ:

Առաջին առցանց խանութները բացելու մտադրության մասին գործակալությանը տված հարցազրույցում ապրիլին հայտնել էր ընկերությունների խմբի հիմնադիր և գլխավոր տնօրեն Դմիտրի Շիշկինը:

Նշվում է, որ ապրանքանիշի ստեղծման գաղափարից մինչև իրագործման փուլը վերահսկվել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից: