Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
22.04.26
108

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

«Սեյրան Օհանյանն ինչ հայտարարել է, ճիշտ է ասել, մի բան էլ քիչ է ասել։ Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության տակ է եղել ոչ միայն Շուշիի հանձնումը, այլեւ բոլոր հարցերը, պատերազմի պարտությունը». Մովսես Հակոբյան:

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանին հանգիստ չի տալիս Գյումրիում կրած ֆիասկոն, եւ այսօր նա որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը` նոր ջերմ տեսարաններ բեմադրելով հայրաքաղաքում, որպեսզի հակառակն ապացուցի եւ հանրությանը համոզի, որ Գյումրին, որտեղից ինքը 18-ին սկսեց իր «հեղափոխությունը», չի մերժում իրեն։

«Ժողովուրդ»

Ռոմանոս Պետրոսյան-ը դեռևս մինչև ամառ կմնա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) ժամանակավոր կառավարիչ:

«Հրապարակ»

Սամվել Կարապետյանը որոշ խմբագրումներ է արել ցուցակում` ոմանց հանել, ոմանց «ռակիրովկաներ»` տեղերի փոփոխություն է արել։

«Հրապարակ»

ՔԿԾ պետի հրահանգով կալանավայրերը սպասարկող հոգեւորականների, մասնավորապես` Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի մուտքն արգելել են ՔԿՀ, նա 10 տարուց ավելի այցելել է ցմահ դատապարտյալներին։ 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի սոցիոլոգ Արթուր Պարոնյանի հետ: