Լրահոս
Քաղաքական
22:00
22.04.26
184

«Ուժեղ Հայաստան» դաշինքը ԿԸՀ է տարել ընտրություններին գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը

Գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է «Ուժեղ Հայաստան» անունով: Ստիպված են եղել հրաժարվել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» ձևից, որովհետև ընտրություններին քաղաքական ուժերի առաջադրումների մեկնարկից ընդամենը 5 օր առաջ է իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» փոխել ընտրական օրենսգիրքը, որպեսզի քաղաքական ուժերն այլևս չկարողանան դաշինքի անվանման մեջ անձնանուն ներառել: «Ուժեղ Հայաստանն» այսօր կենտրոնական ընտրական հաձնաժողով է տարել նաև նախընտրական ցուցակը: