Լրահոս
Զինված ուժեր
19:16
03.03.22
156

ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում անցկացվել է վոլեյբոլի առաջնություն

Img default alt hy

Փետրվարի 21-ից մարտի 1-ը, համագործակցելով Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հետ, ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում անցկացվել է վոլեյբոլի առաջնություն:

Ուժերն են չափել ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների հավաքական թիմերը։ Մրցավարությունն իրականացրել են ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության ֆիզիկական պատրաստության և սպորտի վարչության սպաներն ու Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի մրցավարները:

Մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողները պարգևատրվել են պատվո-գրերով և մեդալներով, հավաքական թիմերը՝ առաջնության գավաթներով: