Լրահոս
Իրավական
21:19
10.07.26
61

Երկրի նախագահը ի՞նչ պիտի աներ. Քոչարյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մինչև այսօր չի հասկացել՝ ինչի համար են իրեն մեղադրում: Նա վստահեցրել է, որ մեղադրանքում ձևակերպումներ կան, որոնց հեղինակը չի կարող դատախազ լինել: Նա խիստ կասկածի տակ է դրել «իշխանությունը փոխանցելու մասին» ձևակերպումը՝ նկատելով, որ Հայաստանում ընտրություններով է իշխանություն ձևավորվում: