Լրահոս
Իրավական
22:15
10.07.26
62

Բաքվում հայերի դատավարության նոր նիստ է անցկացվել

Img default alt hy

Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել, որի ընթացքում Արցախի նախկին ղեկավարները կրկին հայտարարել են իրենց անմեղության մասին։

ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը շարունակել է նախորդ նիստում սկսված իր ելույթը: Ելույթ են ունեցել նաև Վասիլի Բեգլարյանի և Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի «պաշտպանները», ովքեր «դատարանին» խնդրել են բեկանել «դատավճիռը» և արդարացնել իրենց «պաշտպանյալներին»։

Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հուլիսի 14-ին: