Լրահոս
Քաղաքական
21:30
22.04.26
161

Քարտ-բլանշ է ստեղծում Փաշինյանը՝ հակաեկեղեցական արշավը ժողովրդի գրպանը գցելու համար

Նույն օրը, երբ հայտնի դարձավ, որ օկուպացված Արցախի մայրաքաղաքում՝ ադրբեջանցիները քանդել են Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը, Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հակաեկեղեցական նոր հայտարարությամբ՝ եկեղեցին պետք է նաև հարկեր վճարի: Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսների համոզմամբ՝ եկեղեցու հետ առաջին հայացքից սառեցված հակամարտությանը Փաշինյանը նոր թափ է հաղորդելու, եթե նրան հաջողվի վերընտրվել: