Լրահոս
Հասարակական
21:09
01.11.19
64

Ստամբուլյան կոնվենցիա. փակ քննարկում ազգային ժողովում

Այսօր մեր խորհրդարանի չգիտես ինչու փակ դռների հետևում քննարկում էին սկանդալային Ստամբուլյան կոնվենցիան: Ազգային ժողովի դարպասների մոտից նիստի դահլիճ չէր հասնում մարդկանց բողոքի ձայնը ընդդեմ կոնվենցիայի: Ակցիայի մասնակիցների մտահոգությունները ներս էին տանում պատգամավորները: ԲՀԿ-ականները պարբերաբար տեղեկացնում էին, որ նիստի դահլիճում թեժ է, Գևորգ Պետրոսյանն անգամ դուրս եկավ քննարկման կեսից ու միացավ կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքին: