Լրահոս
Միջազգային
14:41
28.09.21
26

«Թուրքիան պատերազմական հանցագործ է». Սիրիայի ԱԳ նախարար. տեսանյութ

Սիրիայի արտգործնախարարը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Թուրքիան պատերազմական հանցագործ է ու հանցավոր գործունեություն է ծավալում Սիրիայի օկուպացրած տարածքներում:

Ֆեյսալ ալ Միքդադը նշել է, որ Թուքիան չի կատարում Աստանայում ու Սոչիում ձեռքբերված համաձայնությունները ու շարունակում է աջակցել ահաբեկչական խմբավորումներին: «Թուրքիան Սիրիայում ցանկանում է բռնությամբ ու ագրեսիայով առաջ տանել իր շահերը»,- հայտարարել է Սիրիայի արտգործնախարարը: