Լրահոս
Միջազգային
23:51
22.04.26
343

Թուրքիան ցանկանում է հասնել Իրանի և Ուկրաինայի հարցերով բանակցությունների. Էրդողան

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գերմանացի պաշտոնակից Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Անկարան ձգտում է հասնել Իրանի և Ուկրաինայի հարցերով բանակցությունների։

Էրդողանը և Շտայնմայերը քննարկել են Թուրքիայի և Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ իրադարձությունները։

«Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Գերմանիայի միջև հարաբերությունները բարձր մակարդակի վերջին շփումներից հետո լավ տեմպ են հավաքել։ Նախագահը նշել է, որ մեր տարածաշրջանում պատերազմը նաև սկսել է թուլացնել Եվրոպան, և եթե քայլեր չձեռնարկվեն այդ միտումը հաղթահարելու համար՝ խաղաղությանն ուղղված մոտեցման միջոցով, ապա հակամարտությունից հասցված վնասը շատ ավելի մեծ կլինի»,- հայտնել է Թուրքիայի առաջնորդի գրասենյակը։

Էրդողանն ասել է, որ «Թուրքիան ձգտում է վերջ դնել հակամարտությանը և հասնել կայուն խաղաղության Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող պատերազմում բանակցությունների միջոցով, ճիշտ այնպես, ինչպես վարվեց Իրանի պարագայում։