Լրահոս
Հայաստան
13:41
24.12.20
92

Որոտանի և Շուռնուխի սահմանային հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել․ Փաշինյան

Img default alt hy

Կառավարության դեկտեմբերի 24-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Սյունիքի մարզում տեղի ունեցող սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներին՝ նշեց, որ, դրանք ունեն որոշակի նրբություններ ու բարդություններ:

«Բայց մեր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա: Դա անհրաժեշտ է Սյունիքի ու ընդհանրապես Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից»,–ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, «Մենք այս գործողությամբ ավելացնում ենք Սյունիքի և Հայաստանի անվտանգության երաշխիքները»: «Այնտեղ երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր: Խոսքը վերաբերում է Որոտան բնակավայրին ու Շուռնուխին: Այնտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում: Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը նաև հավաստիացրեց, որ բոլոր այն պարագաներում, եթե «մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, կառավարությունը փոխհատուցման տարբերակներ կառաջարկի, որը կլինի լիարժեք»։