Լրահոս
Հասարակական
11:34
13.01.26
301

Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 6 վիրավոր, որից 3-ը՝ երեխաներ

Img default alt hy

Այսօր Հերացու թունելից դեպի Խանջյանի թունել տանող ճանապարհահատվածում բախվել են «Toyota Ipsum»-ը, «Mercedes Sprinter»-ը «Chevrolet»-ը և «Voyah»-ը, կա 6 վիրավոր, որոնցից 3-ը երեխաներ են, հայտնում է Shamshyan.com-ը:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Երթևեկությունը նշված հատվածում մի փոքր դարձել է դանդաղընթաց, քանի որ բախման հետևանքով բոլոր ավտոճանապարհները հայտնվել են ենթարկելի գոտում, «Mercedes Sprinter»-ն էլ բախվել է բետոնե պատնեշին։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։