Լրահոս
Քաղաքական
23:24
20.04.26
161

Ադրբեջանցի վանդալների ձեռքը չի բռնում Փաշինյանը. սպիտակ ցեղասպանություն՝ Արցախում

Հայաստանի վարչապետը նորից կանաչ լույս է վառել ադրբեջանցի վանդալների առաջ: Կառավարության վերջին նիստում Փաշինյանի հայտարարությունը, թե իր հոգսը Հայաստանի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձաններն են, մասնագետներին հիմք է տալիս ասելու, որ Հայաստանի վարչապետը թև է տալիս Արցախում հայկական հուշարձանները պղծողներին: Ադրբեջանի տեղեկատվական բլոկադայի պայմաններում դժվար է Արցախում ոչնչացված ու վնասված հուշարձանների հստակ թիվ ասել: Համացանցում հայտնված տեսանյութերից, արբանյակային նկարներից միայն կարող ենք ենթադրել, որ առնվազն 6 եկեղեցի է հիմնահատակ ավերվել: Մոտ մեկ տասնյակ հայկական գյուղեր չկան, իսկ ոչնչացված մոնումենտալ քանդակներ ու գերեզմանոցները հարյուրավոր են: