Լրահոս
Տնտեսական
10:00
09.05.26
269

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 8 վագոն դիզելային վառելիք

Img default alt hy

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզելային վառելիք (8 վագոն)։ Մինչ օրս իրականացված մատակարարումների ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 8,500 տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև 979 տոննա ԱԻ-92 և 2,955 տոննա ԱԻ-95 տեսակի բենզին։

Զուգահեռաբար շարունակվում է ռուսական բեռների տարանցումն Ադրբեջանի տարածքով. Բալաջարի կայարանից դեպի Բեյուք Քյասիկ ուղղությամբ Հայաստան կտեղափոխվի 6 վագոն (402 տոննա) պարարտանյութ։ 

Նախկինում նույն ճանապարհով Ռուսաստանից Հայաստան էր տեղափոխվել շուրջ 27 հազար տոննա հացահատիկ, 4,000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։