Լրահոս
Քաղաքական
13:36
20.04.26
1 220

Ադրբեջանը բացահայտ աջակցում է Նիկոլ Փաշինյանին

Img default alt hy

Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Էլմար Մամեդյարովը գրեթե բացահայտ աջակցել է ՆԻկոլ Փաշինյանին հունիսի 7-ի ընտրությունների հետ կապված: Մամեդյարովն ասել է. «Հայաստանի բնակչությունը հոգնել է այդ քոչարյաններից, կարապետյաններից, սարգսյաններից և այդպես շարունակ։ Մարդիկ նրանց չեն հավատում։ Սկզբունքորեն չեն հավատում մեծ փողերին։ Այնպես որ այս դեպքում, ինձ թվում է, Փաշինյանի շանսերն ավելի շատ են»:

Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ Վահագն Մելիքյանի կարծիքով ևս սա Բաքվից բացահայտ աջակցություն է Նիկոլ Փաշինյանին, և ամենևին կապ չունի, որ Մամեդյարովը նախկին նախարար է. «Միանշանակ աջակցություն է Փաշինյանին, երկորդ կարծիք չկա»,- ասաց Մելիքյանը: 

Իսկ կարո՞ղ է այս աջակցությունը Փաշինյանի համար հակառակ էֆեկտն ունենալ՝ հարցրինք դիվանագետին. «Միշտ ասում են՝ հակառակ էֆեկտը կունենա, բայց որոշակի էֆեկտ է ունենում: Թող այդ «նախկին»-ը Ձեզ չխաբի, որովհետև Մամեդյարովը այնպես չէ, որ իր կարծիքն է հայտնել, Ադրբեջանը այդ երկիրը չէ, և այնտեղ նախկիններն էլ որոշակի վերահսկողության տակ են գտնվում: Իրենք փորձում են ներկայանալ իբրև խաղաղության ջատագով, բայց դա սուտ է և ժամանակը ցույց կտա, թե այս ամենը ինչի համար է արվում: Հիմա արդեն բաց քարտերով են խաղում, ու ամեն ինչ պարզ է: Սրանց էլ որ ասես՝ կասեն միջամտություն չէ, դե նախկին է, մի բան խոսել է»,- ասաց Մելիքյանը: