Լրահոս
Հասարակական
22:48
28.04.26
3 538

Ահազանգից հետո ՊՆ-ն խոստացել է վճարել․ զինծառայողները կստանա՞ն 4 ամսվա հավելավճարները․ Yerevan.Today

Img default alt hy

Ապրիլի 17-ին Yerevan.Today-ն ահազանգ էր ստացել ՊՆ հատուկ նշանակության զորամասերի պայմանագրային զինծառայողներից առ այն, որ 2026 թվականի հունվար ամսից զրկվել են ամսական 100․000-ական դրամ հավելավճարներից, որոնք մինչ այդ ստացել են։

Փոխարենը զինծառայողներին խոստացվել էր աշխատավարձերի բարձրացում մինչև 200․000 դրամով, իսկ սպայական կազմինը մինչև 250․000 դրամով․ բայց ո՛չ աշխատավարձն է բարձրացել, ո՛չ էլ հավելավճարներն են ստացել։

Իրողությունը պարզելու համար կապ էինք հաստատել ՊՆ մամուլի քարտուղարի հետ, ով հորդորել էր հարցում ուղարկել ՊՆ։ Մեր գրավոր հարցմանը ՊՆ-ն պատասխանել է, որ տեղեկությունը հանրայնացման եթնակա չէ։

ՊՆ-ն, փաստացի, ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տեղեկությունը։

Yerevan.Today-ի աղբյուրի փոխանցմամբ, ահազանգից հետո հատուկ նշանակության մի քանի զորամասերում պայմանագրային զինծառայողներին ներքին կարգով տեղեկացրել են, որ մայիսին կստանան մինչ այդ չվճարված գումարները։

Հույս ենք հայտնում, որ մի քանի միլիոն դրամ միանվագ պարգևավճար ստացած Սուրեն Պապիկյանի ղեկավարած կառույցը կրկին չի խաբի սահման պահող զինծառայողներին և կվճարի հասանելիք գումարները։