Լրահոս
Աշխարհ
23:26
12.06.26
163

Տեխնիկական անսարքություն՝ Հռոմի պապի ինքնաթիռում

Img default alt hy

«Պապական ինքնաթիռի տեխնիկական անսարքության պատճառով Լևոն XIV-ը Իտալիա կվերադառնա Իսպանիայի թագավորի կողմից տրամադրված ինքնաթիռով։ Սուրբ Աթոռի աշխատակիցները և լրագրողները հռոմ կվերադառնան առաջիկա մի քանի ժամվա ընթացքում՝ Iberia ավիաընկերության տրամադրած ինքնաթիռով», - ասված է հաղորդագրության մեջ։

Պապի ինքնաթիռը Տեներիֆեի միջազգային օդանավակայանից դուրս է թռել տեղական ժամանակով ժամը 18:08-ին (Մոսկվայի ժամանակով՝ 20:08-ին)։ Հռոմ ժամանումը նախատեսված է ժամը 23:00-ին (շաբաթ օրվա Մոսկվայի ժամանակով՝ 00:00-ին)։

Պոնտիֆիկոսին ուղեկցող լրագրողները հայտնել են, որ Հռոմի պապ Լևոնն իր ինքնաթիռում անցկացրել է ավելի քան մեկ ժամ, որից հետո իջել է այնտեղից՝ թագավոր Ֆիլիպի ուղեկցությամբ։ Չվերթի հրամանատարը, որին մեջբերում է Corriere della Sera-ն, հայտնել է օդանավի համակարգերից մեկի հետ կապված խնդրի մասին։