Լրահոս
Միջազգային
22:45
12.06.26
57

Ֆիդանը Կատարի ԱԳ նախարարի և ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկել է Իրանի հետ բանակցությունները․ ՏԱՍՍ

Img default alt hy

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը կատարցի իր գործընկեր, շեյխ Մուհամմադ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի և ամերիկացի բանակցողների հետ քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող դիվանագիտական գործընթացը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։

«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունիսի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի և ամերիկացի բանակցողների հետ։ Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերաբերյալ», - հայտնել է զրուցակիցը։

Աղբյուրը հավելել է, որ «Ֆիդանը հույս է հայտնել բանակցային գործընթացի շուտափույթ ավարտի և կայուն խաղաղության հաստատման կապակցությամբ»։ Նա նաև հավելել է, որ «Թուրքիան շարունակելու է աջակցություն ցուցաբերել» ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին։