Լրահոս
Քաղաքական
21:05
28.04.26
158

Ալիևը «սիրելի գործընկերոջը» նախընտրական նվեր կանի՞. հայ գերիների վիճակը և նրանց հնարավոր վերադարձը

Արդեն երկու տարի, յոթ ամիս ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտ: Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով, Վարդանյանի դատավճիռը ուժի մեջ է մտել և, ըստ այդ երկրի օրենսդրության, պետք է փոխվի նրա պահման վայրը: Հայ գերիների ճակատագրում արդյո՞ք որևէ փոփոխություն կլինի Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ: Կրկին ակտիվացել են խոսակցություննը, որ ի աջակցություն Փաշինյանի, Ալիևը  կարող է  ազատ արձակել մի քանի գերու: