Լրահոս
Տնտեսական
22:14
27.04.26
174

Ամենամեծ խնդիրն այն է, որ պարտքդ աճում է ավելի արագ, քան քո տնտեսությունը․ Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

«Պարտքի մասով, պարո՛ն նախագահ, վերջերս Ազգային ժողով են բերում հերթական նախագիծ, որ պարտք պետք է վերցնենք։  50 միլիոն դոլար Սյունիքի համար: Դե քանի որ Սյունիքի համար է, ինչ-որ ենթակառուցվածքների զարգացում և այլն, բոլորս կողմ ենք քվեարկում, բայց պատկերացրեք աբսուրդը հասել է նրան, որ հարցնում ենք, ասում ենք՝ կոնկրետ ի՞նչ ծրագրերի համար է նախատեսվում է այս գումարը ծախսել: Ասում է՝ որ վերցնենք, գնահատումներ կանենք և նոր ծրագրերը կմշակենք: Ասում եմ՝ ո՞նց է այդպես հնարավոր: Այսինքն դուք չունեք արդեն ծրագիր, որի հիման վրա գնահատել եք ձեզ ինչքան փող ա պետք, նոր եք դիմել վարկ ստանալու, ասում է՝ չէ, գումարը կվերցնենք, հետո կգնահատենք, թե ինչ ենք իրականացնելու: Այսինքն սա երևի ինչ-որ բյուջեի ճեղքվածք լրացնելու համար էր ավելի շատ, որովհետև մի քիչ անտրամաբանական է գումարը վերցնես, բայց չիմանաս, թե կոնկրետ ինչ ծրագրերի վրա է գնալու»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքաստի 6-րդ թթողարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց այս դիտարկմանը․

«Շատ հստակ ու հասկանալի ինձ համար՝ ինչ են անում։ Վերցնում ես ընտրակաշառք բաժանելու համար։ Հետո դու ընտրելու ես ո՛չ թե զարգացման ծրագրեր ֆինանսավորելու համար, այլ դու ընտրելու ես նախընտրական խոստումներ տալու, այս կամ այն ուղղություններով ձայներ կորզելու համար, ուրիշ բան ես չեմ տեսնում։ Բացառվում է, որ այն ժամանակ ուղղակի մենք վարկ վերցնեինք, վարկային գիծ առանց ուղղակի կապելու այդ վարկային գիծը կոնկրետ ծրագրի հետ։ Չի եղել այդպիսի բան։ Ասեմ չի եղել այն, ինչ հիմա ես տեսնում եմ։ Ենթադրում եմ նաև ներքին պարտքի այս տեմպերով աճեցնելը կապված է նաև նրա հետ, որ դու ուղղակի արժեթղթեր ես թողարկում, բանկերը առնում են, դու փողը ստանում ես և ոնց ուզում՝ ծախսում ես: Վարկային ծրագրի պարամետրերի հետ դու չես բախվում: Այն ժամանակ բոլոր վարկերը եղել են նպատակային կոնկրետ ծրագրերի համար: Եթե ճանապարհաշինարարություն է, դու չես կարող ուրիշ բանի վրա ծախսել, վերջ, հաշվետու ես նաև և այլն, և այլն, կամ փոքր միջին բիզնեսի վարկավորման համար: 

Հիմա քանդվել է այդ համակարգը, որը ժամանակին կար, ընդհանրապես քանդվել է։ Այսօր խայտառակ թվեր են 8 միլիարդ, ընդհանուր պարտքը մոտ 15 միլիարդ, եթե չեմ սխալվում 14,6։

Ամեն մի քաղաքացի պետք է իմանա հետևյալը․ ամեն քաղաքացու վրա, ներառյալ՝ նորածին քաղաքացին, մենք ունենք 5000 դոլարի չափ պարտք, միջին ընտանիքը 20 000 դոլարի չափ պարտք ունի։ Ամենամեծ խնդիրը հետևյալի մեջ է, որ պարտքդ աճում է ավելի արագ, քան քո տնտեսությունը»։

 

Մանրամասն՝ տեսանյութում։