Լրահոս
Միջազգային
22:25
28.04.26
150

Պենտագոնում համաձայնել են, որ ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրը պետք է դառնա ավելի արդյունավետ

Img default alt hy

ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարության ղեկավար, ծովակալ Ֆրենկ Բրեդլին համաձայնել է, որ երկրի ռազմարդյունաբերական համալիրը պետք է դառնա ավելի ճկուն և արդյունավետ։

«Այո՛, համաձայն եմ»,- ասել է Բրեդլին ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Ավելի վաղ Պենտագոնի քաղաքական հարցերով փոխնախարար Էլբրիջ Քոլբին կոչ էր արել անհապաղ մոբիլիզացնել ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրը՝ կրիտիկական նշանակություն ունեցող զինամթերքի և սպառազինության համակարգերի արտադրությունը կտրուկ մեծացնելու համար։