Լրահոս
Միջազգային
12:47
09.05.26
251

ԱՄՆ-ը կարող է վերսկսել ռազմական գործողությունը Հորմուզի նեղուցում. Թրամփ

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող են վերսկսել Հորմուզի նեղուցով նավերի տարանցման կազմակերպման Project Freedom («Նախագիծ ազատություն») գործողությունը, եթե Իրանի հետ բանակցություններում առաջընթաց չգրանցվի։

«Մենք կարող ենք վերադառնալ Project Freedom-ին, եթե ոչինչ չփոխվի, բայց դա արդեն կլինի Project Freedom պլյուս»,- ասել է նա Սպիտակ տան հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցի ժամանակ։

ԱՄՆ-ը Project Freedom գործողությունը սկսել էր մայիսի 4-ին, սակայն հաջորդ օրն իսկ ամերիկյան նախագահը հայտարարեց դրա ժամանակավոր կասեցման մասին։ Նա նշել էր, որ համաձայնել է դադար տալ նախաձեռնությանը՝ Պակիստանի և մի շարք այլ երկրների խնդրանքով։