Լրահոս
Միջազգային
13:00
09.05.26
298

ԱՄՆ-ը Խաղաղ օվկիանոսում հարվածել է թմրանյութերի տեղափոխման մեջ կասկածվող նավին. կան զոհեր

Img default alt hy

Միացյալ Նահանգները երեկ՝ ուրբաթ, մայիսի 8-ին, հերթական հարվածն են հասցրել մի նավի, որը, ենթադրաբար, օգտագործվում էր Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում թմրաշրջանառություն իրականացնելու համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։

«Հետախուզությունը հաստատել է, որ նավն ընթանում էր Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում թմրամիջոցների մաքսանենգության հայտնի երթուղիներով և օգտագործվում էր թմրատրաֆիկի համար», - նշված է հրամանատարության X-ի էջում։

Հարվածի հետևանքով երկու մարդ զոհվել է, մեկը՝ ողջ մնացել։ Հարավային հրամանատարությունը տեղեկացրել է Առափնյա պահպանությանը «որոնողափրկարարական համակարգի ակտիվացման» անհրաժեշտության մասին։ Ամերիկացի զինվորականների շրջանում տուժածներ չկան։

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը թմրակարտելների դեմ պայքարի «Հարավային նիզակ» (Southern Spear) գործողության մեկնարկի մասին հայտարարել էր 2025 թվականի նոյեմբերին։