Լրահոս
Իրավական
21:49
17.04.26
151

Անարդարությունը ստիպեց մտնել քաղաքականություն. Կարապետյանը տնային կալանքում կլինի ևս 3 ամիս

5-ժամյա դատական նիստից հետո այսօր երեք ամսով երկարաձգվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը: Փաստաբանների հիմնավորումները, որ Կարապետյանը ազատության մեջ լինելով չի կարող ազդել մարդկանց վրա, չի ընդունել դատարանը: Հանրային մեղադրող Արգամ Դալլաքյանն էր միջնորդել երկարացնել կալանքը՝ պնդելով, թե Կարապետյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ իր դիրքն օգտագործելով ազդել մարդկանց վրա: Կարապետյանին թույլատրվել է հարցազրույցներ տալ, հրապարակային խոսք հնչեցնել: