Լրահոս
Հայաստան
16:25
18.04.26
336

Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը

Img default alt hy

Ավանդական Ջահերով երթը կկայանա ապրիլի 23-ին՝ ժամը 20։00-ին: Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից։

Ջահերով երթը խորհրդանշում է շարունակական պայքարը՝ ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը՝ ընդդեմ ուրացման ու մոռացության։

Երթը նպատակ ունի հիշեցնելու, որ արդարության վերականգնման համար պայքարը մշտական է։

Այս տարի ևս բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն մասնակցել Ջահերով երթին՝ որպես ջահակիր: