Լրահոս
Արցախ
21:53
08.12.19
80

Արցախ. էսկալացիայի վտանգ

Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի իրական վտանգի մասին ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հայտարարության, հրադադարի խախտումների կտրուկ աճի ու բանակցային փակուղու մասին հայտարարությունների ֆոնին այս շաբաթ մեղադրանք առաջադրվեց 10 տարի Ադրբեջանի հետ բանակցություններ վարած նախագահին: Սերժ Սարգսյանի խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին զագրեբյան ելույթից երկու շաբաթ հետո, երբ նա ասաց, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և այն նույն օրը, երբ Բրատիսլավայում հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները: