-
Մամուլի տեսություն
Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու… գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»
10:0614.07.26 -
Մամուլի տեսություն
Ում թեկնածությունն է քննարկվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանագնացի պաշտոնում․ «Ժողովուրդ»
09:5914.07.26 -
Մամուլի տեսություն
Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»
09:5014.07.26 -
Մամուլի տեսություն
Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է ընտրություններին. «Ժողովուրդ»
09:3814.07.26 -
Միջազգային
Իրանը հայտարարել է երկրի հարավում ամերիկյան երկու անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին
23:5913.07.26 -
Հասարակական
Այս պահին խայտառակ վիճակ է Վրաստան-Հայաստան սահմանին, երեխաներ են ուշшգնաց եղել․ Panorama.am
23:4513.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի Գերագույն ռադան ստացել է վարչապետ Սվիրիդենկոյի հրաժարականի դիմումը
23:3013.07.26 -
Հասարակական
Ողբերգության պատճառ է դարձել փտած ծառը՝ Աշտարակի խճուղում. մահացել է Թուրքմենստանի 50-ամյա քաղաքացի
23:0013.07.26 -
Հայաստան
Ամուսնական առաջին գիշերից հետո ԱԱԾ-ն նորապսակներին հանել է «Փարավոնից». բողոքի ակցիա և վերջնագիր
22:0013.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ․ պատճառը հայտնի է
21:4613.07.26 -
Միջազգային
ԵՄ-ն հուլիսի 15-ին կփորձի համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը․ Կալլաս
21:3013.07.26 -
Տնտեսական
«Բարոյականությունից զուրկ» հայտարարություն և սպառնալիքներ. շառ ու փորձանքի մեջ են տնտեսվարողները
21:1513.07.26 -
Միջազգային
Իրանի նախագահը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համատեղ նախագծերի իրականացումը
20:4613.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության և դիվանագիտության միջոցով․ Էրդողան
20:3513.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Նորապսակներին հանել են սենյակից առաջին գիշերից հետո. վերջնաժամկետ՝ Փաշինյանին
20:3013.07.26 -
Քաղաքական
Ալեն Սիմոնյանը հեռանալուց առաջ ԱԺ աշխատակազմին պարգևատրելու որոշում է կայացրել
20:1113.07.26 -
Միջազգային
Ֆոն դեր Լայենի և Կալլասի միջև «տարածքային պատերազմը» թևակոխել է բաց փուլ․ Euractiv
20:0013.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Եվրոպայից նեղացած Ալիևը Հայաստանի համար «փրկություն» է անվանում Ադրբեջանի նավթը
19:4513.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
19:3913.07.26 -
Հայաստան
Տղե՛րք, Եվրոպա գնացե՞լ եք հեչ. անելանելի դրության մեջ են ռուսաստան բեռներ տանող հայ վարորդները
18:5613.07.26 -
Միջազգային
Թրամփը մտադիր է փոխհատուցում պահանջել Հորմուզի նեղուցի վերահսկողության համար
18:3413.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Արյունալի կրակոցներից շոկի մեջ են Արաբկիրում. մեկ ձերբակալվածի մասին է հայտնի
18:3013.07.26 -
Հասարակական
Իմ երեխաներին ես ո՞նց պահեմ, գործազուրկ նստել ենք տանը. Ծառուկյանին պատկանող ռեստորանի աշխատակից
18:1713.07.26 -
Հասարակական
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
17:2713.07.26 -
Քաղաքական
Բաքվում դատվում է հայի հավաքական խիղճն ու արժանապատվությունը․ Վահագն Սարոյան
17:1513.07.26 -
Հասարակական
Գագիկ Ծառուկյանին ավելի ցավեցնելու համար կառգրավեն նաև նրա ձիերը․ փաստաբան․ Armat Media
17:0213.07.26 -
Հասարակական
Բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը
16:3813.07.26 -
Միջազգային
Իրան-ԱՄՆ թեժ գիշերից հետո Թեհրանը փակում է իր միջուկային օբյեկտները ՄԱԳԱՏԷ-ի առաջ
16:2613.07.26 -
Միջազգային
Լեհաստանը հայտարարել է 150 միլիարդ դոլարի ամերիկյան զենք գնելու մտադրության մասին
15:5813.07.26 -
Միջազգային
Զելենսկին Ռադա է ներկայացրել ռազմական դրությունը և մոբիլիզացիան երկարաձգելու մասին օրենքները
15:3013.07.26 -
Հասարակական
Տոնը պետք է արտացոլի մեր ազգային, հոգևոր, բարոյական կողմերը. ի՞նչ կապ ուներ Պոսեյդոնը Վարդավառի հետ
15:1613.07.26 -
Հասարակական
Երևանում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
13:3813.07.26 -
Արտաքին քաղաքականություն
ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելություն կհաստատի. Կալլասը մանրամասներ է հայտնել
13:2713.07.26 -
Միջազգային
Օդային թեժ հարձակումների ֆոնին Ուկրաինան նոր ՀՕՊ համակարգեր կարող է ստանալ
13:1213.07.26 -
Հասարակական
«Մուլտի Սթոունի» աշխատակիցները գնում են քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչություն
12:4813.07.26 -
Հասարակական
Ես Արցախից եմ եկել, վարձով եմ ապրում, պարտքեր ունեմ, կառավարությունը իմ հարցը լուծելո՞ւ է. քաղաքացի
12:4213.07.26 -
Հասարակական
Պետք չի մուռը ժողովրդից հանել. «Նոյ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են անում
12:3813.07.26 -
Հասարակական
Կարող ա՝ իջնենք, Երևան-Սևան մայրուղին փակենք. «Մուլտի Սթոունի» աշխատողները բողոքի ակցիա են անում
12:3413.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում. Թեհրանը հատուկ հայտարարություն է տարածել
12:3013.07.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում իրավիճակը սրվել է. առևտրային նավերը խուսափում են ազդանշաններ հաղորդելուց․ Bloomberg
11:5213.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը․ կան վիրավորներ
11:3213.07.26 -
Հասարակական
Հուլիսի 15-ն էր, Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին․ Ռուբեն Մելիքյան
11:1713.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ներկայիս պայմաններում Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է․ Ալիև
10:5913.07.26 -
Միջազգային
Ալիևը բացահայտում է. ինչո՞ւ էին Ադրբեջանի և Եվրահանձնաժողովի միջև հարաբերությունները լիովին խզվել
10:3713.07.26 -
Տարածաշրջան
«Միասին մենք ավելի ուժեղ ենք». Ալիևը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների մասին
10:2113.07.26 -
Միջազգային
ԵՄ-ն չի կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը՝ նախքան ԱԳ նախարարների հանդիպումը
10:1213.07.26 -
Միջազգային
Իրանի ԱԳՆ-ն զգուշացնում է. երրորդ երկրները կդառնան թիրախ, եթե մասնակցեն Թեհրանի դեմ ագրեսիային
10:0713.07.26 -
Հասարակական
Հոգևոր պայքարը շարունակվում է, և մեր հույսը Քրիստոսի հաղթանակի մեջ է. Հայր Ռուբեն
23:2012.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS համակարգերի ոչնչացման մասին․ Fars
22:4012.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը հարվածել է Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող հրթիռային համալիրներին․ Axios
21:5412.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն կարող է մեկնել ԱՄՆ՝ սենատոր Գրեմի հուղարկավորությանը մասնակցելու համար. ԶԼՄ
21:0012.07.26 -
Միջազգային
Իրանը նավին հարվածելուց առաջ համաձայնել էր ԱՄՆ-ի համար իդեալական գործարքի․ Թրամփ
19:5012.07.26 -
Հասարակական
«Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր
19:3212.07.26 -
Հասարակական
Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ներ և «Tesla»-ն․ կա վիրավոր
18:3512.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության ձախողման մեղքը կարող է ընկնել Վենսի վրա․ Politico
14:0012.07.26 -
Հասարակական
«Kia Forte»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավոր
12:4312.07.26 -
Հասարակական
12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում․ «Հրապարակ»
10:5012.07.26 -
Հասարակական
Երեւանում հաստաբուն ծառը պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել է
23:1211.07.26 -
Տարածաշրջան
Վրեժի պահանջն ավելի բարձր է հնչում Իրանում. ո՞վ է վերահսկելու Հորմուզի նեղուցը
22:5211.07.26 -
Քաղաքական
Փաշինյանի «հորս արևին» չի հավատում Հայաստանի քաղաքացին. անձնական տվյալները՝ վտանգի տա՞կ
22:1411.07.26 -
Միջազգային
Վտանգավոր սցենար է առաջարկում Եվրոպան. ի՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե հրաժարվի ռուսական գազից
21:4911.07.26 -
Հասարակական
Ցնցումներ՝ ԵՊՀ-ում. աշխատանքից ազատվում են միայն իշխանությանն անցանկալի դասախոսները
21:2711.07.26 -
Հասարակական
18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր
20:4611.07.26 -
Միջազգային
Թուրքիան վաճառե՞լ է ռուսական ՀՕՊ համակարգերը ԱՄՆ-ից կործանիչներ ստանալու համար. Կրեմլի արձագանքը
20:1711.07.26 -
Հասարակական
Տվե՛ք մեր աշխատանքը. փողոց են դուրս եկել Ծառուկյանի ընկերությունների աշխատողներն ու հաճախորդները
19:4611.07.26 -
Հասարակական
Գետնով տալ չեն ուզում Հայաստանի դրոշը մարզիկները. կապարակնքված Օլիմպավանի բացումն են պահանջում
19:1111.07.26 -
Հասարակական
«Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում
16:1911.07.26 -
Հասարակական
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը 500 մլն դրամ գրանտ է հատկացրել
14:3011.07.26 -
Հասարակական
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան
14:1111.07.26 -
Հասարակական
Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային
13:4911.07.26 -
Հասարակական
Արտոնություններ ստացած կազմակերպությունն ու խոշոր հարկատուն փոխացումներ են արել Աննա Հակոբյանի հիմնադրամին
13:1011.07.26 -
Հասարակական
Ինչո՞ւ ես չպետք է գամ մարզվելու. «Մուլտի վելնեսի» մարզվողները վրդովված են
12:5911.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ողբերգություն՝ Տավուշում. 19-ամյա զինծառայողի մարմին են հանել գետից
12:3011.07.26 -
Հասարակական
Մի տեսանյութով հնարավոր չէ ջնջել մարդու տարիների վարկանիշը. Ծառուկյանի աջակից
12:1911.07.26 -
Հասարակական
Էմիրություններից Ծառուկյանի գործընկերները զորակցում են նրան. «Եվրոմոթորսի» տնօրեն
12:0411.07.26 -
Հասարակական
Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
11:0011.07.26 -
Մամուլի տեսություն
Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»
10:1311.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»
10:0211.07.26 -
Մամուլի տեսություն
Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»
09:5311.07.26 -
Միջազգային
Մահացու հարվածներ և պայթյունավտանգ դադար. Իրան-ԱՄՆ պատերազմը նոր փուլ է մտել
23:1410.07.26 -
Միջազգային
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
22:5610.07.26 -
Հասարակական
Կանայք՝ բռնապետության ճիրաններում. սաստկանում են քաղաքական հետապնդումները
22:3210.07.26 -
Քաղաքական
Պալատական հեղաշրջման վտանգ է զգո՞ւմ Փաշինյանը. «շատ մոտ» մարդիկ հրաժարվում են իշխանությունից
21:5610.07.26 -
Հասարակական
Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը
21:4210.07.26 -
Իրավական
Երկրի նախագահը ի՞նչ պիտի աներ. Քոչարյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն
21:1910.07.26 -
Հասարակական
Մեկ մահ, 19 վիրավոր՝ մեկ օրում. սարսափեցնող թվեր՝ Հայաստանի ճանապարհներից
20:5410.07.26 -
Քաղաքական
Առանց Իրանի և Ռուսաստանի համաձայնության հնարավոր չէ TRIPP-ը. ԱՄՆ-ը ընդունո՞ւմ է ԵԱՏՄ կարգը
20:1810.07.26 -
Հասարակական
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել բռնաճնշումները. հայտարարություն՝ Գագիկ Ծառուկյանի կալանքի վերաբերյալ
20:1410.07.26
Առուշ Առուշանյանի գործով երեկ ՔՊ-ական է հարցաքննվել. փաստաբանը մանրամասներ է հաղորդում
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ներկայացրել է Առուշ Առուշանյանի գործով վերջին դատական նիստերից մի քանի կարևոր դրվագներ, որոնք, ըստ նրա, յուրաքանչյուր անաչառ դիտորդի մոտ չի կարող կասկած նույնիսկ առաջացնել Առուշանյանին առաջադրված մեղադրանքի շինծու և ակնհայտ ապօրինի լինելու վերաբերյալ։
«Ինչպես հայտնի է Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, թե իբր նա 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն՝ ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել:
Բացի այդ, Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, թե իբր նա, սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փաստով պայմանավորված կախվածության մեջ գտնվելն օգտագործելով, Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի երկու և ավելի ընտրողի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:
Ի սկզբանե Առուշ Առուշանյանի մեղադրանքի հիմքում դրվել է միայն ու միայն Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի ցուցմունքներն առ այն, որ իբր Առուշ Առուշանյանը նրան ասել է, որ բոլոր այն անձինք, ովքեր իրենց ձայնը կտան «Հայաստան» դաշինքին, ընտրություններից հետո կստանան սոցիալական օգնություն, ինչպես նաև հայտնել է, թե իբր Առուշ Առուշանյանն իրեն կարգադրել է նաև 2021 թվականի մայիս ամսին սոց․ օգնություն ստացած բոլոր անձանց մասնակցել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին և քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։
Բազմիցս հայտնել ենք հանրությանը, որ քննության ամենասկզբում Լուսինե Ավետյանը երկու անգամ ցուցմունք է տվել այն մասին, որ Առուշ Առուշանյանը որևէ տեսակի հանցագործություն չի կատարել, իսկ սոցիալական օգնությունների հարցի հետ կապված հստակ հայտնել է, որ ինքը չի կարող ասել, թե այդ օգնություններն արդյող եղել են քողարկված կաշառք Առուշ Առուշանյանի սատարած կուսակցության հանրահավաքին, ընտրություններին նրանց մասնակցելու և կողմ քվեարկելու դիմաց, քանի որ այդ մասին խոսակցություններ որևէ մեկի, այդ թվում՝ Առուշ Առուշանյանի հետ, նա չի ունեցել, հավելելով, որ թեև, այդ շրջանում բնակիչներին նման չափերով օգնություն տրամադրելու հանգամանքից ինքը մտածել է (ընդամենը ենթադրություն), որ դա ընտրությունների համար է, բայց այդ թեմայով կոնկրետ խոսակցություն նա որևէ մեկի հետ չի ունեցել, ով իրեն կասեր, որ այդ օգնությունը հենց ընտրության հարցով է։
Հիշյալ ցուցմունքը տալուց հետո Լուսինե Ավետյանը կալանավորվում է։ Կալանավորվելուց հետո վերջինս մեկ օր անց լրացուցիչ ցուցմունք է տալիս այն մասին, որ իբր ստել է նախկինում, երբ ասել է, որ Առուշ Առուշանյանը որևէ հանցանք չի կատարել՝ հայտնելով, որ իրականում Առուշանը նախապատրաստել է ընտրակաշառք տալը և իր միջոցով կազմակերպել է երկու և ավելի ընտրողի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը, ինչը նա պնդել է նաև Առուշանյանի հետ առերեսման ընթացքում։
Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տալուց հետո՝ օրեր անց, ՀՀ դատախազության որոշմամբ Լուսինե Ավետյանը գրավով ազատ է արձակվել։ Ակնհայտ է, որ Լուսինե Ավետյանի նկատմամբ ավելի նվազ տեսակի խափանման միջոց է ընտրվել միայն այն բանից հետո, երբ վերջինս իր տված լրացուցիչ ցուցմունքները փաստացի պնդել է Առուշ Առուշանյանի հետ առերես հարցաքննության ժամանակ։
Մասնավորապես՝ Լուսինե Ավետյանի և Առուշ Առուշանյանի միջև առերես հարցաքննությունը տեղի է ունեցել 19․07․2021թ-ին, իսկ Լ․Ավետյանի խափանման միջոցը փոփոխելու մասին որոշումը քննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից կայացվել է առերեսման հաջորդ օրը՝ 20․07․2021թ-ին, և ուշագրավը հենց այդ որոշման մեջ առկա պատճառաբանական մասն է, որը թույլ է տալիս հանգելու ողջամիտ այն հետևության, որ գործել է փաստացի «ցուցմունք՝ ազատության դիմաց» չգրված կանոնը։
Դրանից հետո, երբ Առուշ Առուշանյանի և Լուսինե Ավետյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, Լուսինե Ավետյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ Առուշ Առուշանյանի դեմ իր կողմից քննիչի մոտ տրված վերջին երկու ցուցմունքներն՝ առ այն, որ Առուշ Առուշանյանը հանցանք է կատարել, սուտ են, և ինքը նման տեղեկություններ է հայտնել, որպեսզի կալանքից ազատ արձակվի, քանզի հասկացել է, որ այստեղ խնդիրն ինքը չէ, այլ Առուշ Առուշանյանն է՝ հավելելով, որ այլևս չի կարող լռել և անմեղ տեղը մեղադրել Առուշ Առուշանյանին։
Այնուհետև, դատարանում հարցաքննվել են դատակոչված 6 վկաներից 4-ը (սոցիալական օգնություն ստացած անձինք), ովքեր հայտնել են, որ իրենք կարիքավոր են և Առուշ Առուշանյանից խնդրել են օգնություն, վերջինս էլ իրենց օգնել է։ Հայտնել են նաև, որ Առուշ Առուշանյանն իրենց հետ երբեք ընտրություններից չի խոսել, ընտրակաշառք չի տվել և ինչպես անձամբ, այնպես էլ Լուսինե Ավետյանի միջոցով չի ստիպել նրանց մասնակցել «Հայաստան» դաշինքի հանրահավաքին կամ քվեարկել այդ քաղաքական ուժի օգտին։
Ավելին՝ վերջին դատական նիստերից ակնհայտ դարձավ, որ այդ վկաներից մի քանիսը, ովքեր ամենասկզբում հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ԱԱԾ-ում և ՀՀ ոստիկանությունում, ոչ միայն չեն հասկացել, թե ինչ են գրել հաղորդման մեջ, այլև դրանցից երկուսը հայտնել են, որ ՔՊ-ականներ Ներսես Խաչատրյան և Մարգարիտա Հովսեփյան անվամբ անձինք այցելել են իրենց տուն, և նրանց ասել, որ ստացված հիշյալ սոցիալական օգնությունը եղել է քողարկված ընտրակաշառք՝ առաջարկելով, որ գնան ոստիկանություն և դրա մասին հայտնեն։
Նշված վկաները հայտնել են Ներսես Խաչատրյանին և Մարգարիտա Հովսեփյանին, որ իրենք սոցիալական օգնություն են ստացել, այլ ոչ թե ընտրակաշառք, սակայն Ներսես Խաչատրյանը պնդել է, որ դա ընտրակաշառք է եղել և ասել նրանց, որ , եթե իրենք դրա մասին չհայտնեն իրավապահներին, ապա կձերբակալվեն։ Հիշյալ վկաները դատական նիստի ժամանակ հստակ հայտնեցին, որ վախենալով այդ խոսքերից ( որ կարող են ձերբակալվել) գնացել են ոստիկանություն, սակայն ոստիկանությունում նույնպես հայտնել են, որ ստացված գումարը հանդիսացել է սոց․օգնություն, այլ ոչ թե ընտրակաշառք, սակայն, քանի որ գրել չգիտեն, հետաքննիչի կողմից տառ առ տառ թելադրանքով գրել են, թե իբր ստացված գումարը եղել է ընտրակաշառք։
Դրանից հետո, Դատարանում հաստատվեց այն հանգամանքը, որ այդ վկաներից երկուսն իսկապես գրել և կարդալ չգիտեն, մասնավորապես՝ դատական նսիտի ընթացքում փոքրիկ փորձարարություն կատարվեց, որի ժամանակ վկաները ոչ միայն իրենց գրածը չկարողացան կարդալ, այլև հետագայում քննիչի կողմից տպագրված իրենց ցուցմունքները նույնպես կարդալ չկարողացան։
Տեղեկացնենք հասարակությանը, որ երեկ դատական նիստի ժամանակ հարցաքննվել է նաև այդ ՔՊ-ական Մարգարիտա Հովսեփյանը, ով ընդունել է, որ ինքն իսկապես գնացել է այդ վկաների բնակավայր հետաքրքրվելու, թե նրանց կողմից ստացված սոց․օգնությունը ինչի՞ համար է տրվել, ինչպես ինքն է նշում «ցանկացել եմ բացահայտում կատարել» , սակայն Մարգարիտա Հովսեփյանն այդպես էլ որևէ ողջամիտ կերպով չկարողացավ պաշտպանության կողմին և Դատարանին բացատրել, թե ո՞վ է նա և ի՞նչ իրավունքով է գնացել այդ վկաների բնակավայրեր նման հարցադրումներ կատարելու համար։ Սակայն վերջում պարզ դարձավ, որ Մարգարիտա Հովսեփյանը, ում ամուսնու հետ նախկինում Առուշ Առուշանյանը ենթադրաբար ունեցել է խնդիրներ, պարզապես ատելությամբ է լցված Առուշանյանի նկատմամբ և ներկայումս ուրախ է, որ Առուշանյանը կալանավորված է։
Նշվածից, կարծես թե, պարզ է, թե ՔՊ-ական Մարգարիտա Հովսեփյանի կողմից հիշյալ վկաների բնակավայրեր այցելելու և նրանց հետ զրուցելու իրական նպատակը որն է եղել։
Հարգելի հայրենակիցներ, վերջին դատական նիստերի ժամանակ այլ բացահայտումներ ևս եղել են, որոնց մասին դեռ կխոսենք, սակայն կարծում ենք այսքանն արդեն իսկ բավարար է փաստելու, որ քաղաքական իշխանության կողմից գործել է հետևյալ սխեման՝
ստիպել ոչ տառաճանաչ մարդկանց հաղորդումներ և ցուցմունքներ տալ Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի դեմ, ով իր հերթին էլ ստիպված ցուցմունքներ կտա Առուշ Առուշանյանի դեմ, ինչն էլ հնարավորություն կտա վերջինիս ազատությունից զրկել երկար ժամանակով։ Այսինքն, գործել է Առուշ Առուշանյանին ամեն գնով կալանավորելու օպերացիան։
Հավատացե՛ք, վերը նկարագրվածն է ողջ երեսն այս խայտառակ քրեական գործի, և նման պայմաններում Առուշ Առուշանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը չորակել որպես ապօրինի և քաղաքական՝ ուղղակի միամտություն է»,-ասված է Ալեքսանյանի տարածած հայտարարությունում:
-
09:30
14.07.26
Ի՞նչ եղանակ է սպասվում
Կարդալ ավելին
-
23:54
13.07.26
Շղթայական ավտովթար՝ Երևանում
Կարդալ ավելին
-
23:45
13.07.26
Այս պահին խայտառակ վիճակ է Վրաստան-Հայաստան սահմանին, երեխաներ են ուշшգնաց եղել․ Panorama.am
Կարդալ ավելին
-
23:00
13.07.26
Ողբերգության պատճառ է դարձել փտած ծառը՝ Աշտարակի խճուղում. մահացել է Թուրքմենստանի 50-ամյա քաղաքացի
Կարդալ ավելին