Լրահոս
Միջազգային
15:00
09.05.26
436

«Ավելի լավ է, քան ձիով». Պուտինը կատակել է Կրեմլ հասնելու Ռոբերտ Ֆիցոյի բարդ երթուղու շուրջ

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ հանդիպման ժամանակ կատակել է, թե բարդ երթուղով Մոսկվա թռչելն ամեն դեպքում ավելի լավ է, քան ձիով տեղ հասնելը։

Սլովակիայի վարչապետը Պուտինին պատմել է, թե ինչպես է թռել Մոսկվա՝ անցնելով Չեխիայի, Գերմանիայի և Շվեդիայի օդային տարածքներով։
«Բայց սա ամեն դեպքում ավելի լավ է, քան մեքենայով գալը», - խոստովանել է Ֆիցոն։
«Եվ քան ձիով», - կատակել է Պուտինը։

Սլովակիայի վարչապետը մի շարք այլ օտարերկրյա առաջնորդների թվում ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակի տոնակատարություններին։ Բանակցությունների ընթացքում Պուտինն ու Ֆիցոն նախատեսում են քննարկել երկու երկրների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում և մտքեր փոխանակել միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ։

Ապրիլին Ֆիցոն հայտնել էր, որ Լիտվան և Լատվիան թույլ չեն տվել Սլովակիայի կառավարական ինքնաթիռին անցնել իրենց տարածքով՝ Մոսկվայում Հաղթանակի օրվա հանդիսություններին մասնակցելու համար։ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան այդ ժամանակ հայտարարել էր, որ Էստոնիան նույնպես թույլ չի տա Ֆիցոյին թռչել իր օդային տարածքով դեպի Մոսկվա, ինչպես արել էր 2025 թվականին։ Սլովակիայի իշխանությունների՝ ՌԴ թռչելու հայտը քննարկել էր նաև Լեհաստանը, սակայն լեհական կողմը չէր տեղեկացրել իր որոշման մասին։