Լրահոս
Տարածաշրջան
22:20
27.04.26
222

Այն ժամանակ սոցցանցեր չկային, կադրերը ցույց տալը դժվար է, բայց շաբաթ չկար, որ ես գործարան չբացեի․ Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

«Մարժան փոքր է և այդ տեսանկյունից, շատ դեպքերում, եթե պրեմիում սեգմենտում չես աշխատում, սկսում ես զիջել ասիական այն երկրներին, որտեղ աշխատուժը ավելի էժան է։ Պետք է հարկային արտոնություն տալ, հնարավորություն տալ այդ փոքր մարժայով գործարանը պահել և համարել, որ դու սրանով նաև սոցիալական հարց ես լուծում տվյալ գյուղի համար: Եվ սա այն դեպքը չի, որ քո հարկային արտոնությունը ինչ-որ ծանր բեռ է դառնում բյուջեի համար, մեկ է չի աշխատում, ընդհանրապես այդ այդ պրոբլեմը չկա, բայց երբ սկսում է աշխատել, դու հարկերը սկսում ես ստանալ եկամտահարկի ձևով, գույքահարկի ձևով, տարբեր այլ ճանապարհներով մեկ է այդ եկամուտները կոմպենսացնում են և կրկնակի, եռակի ավելի շատ է բյուջեն գումարներ ստանում: Համբերություն պետք է ունենաս, ոչ թե այս պահին գնաս, կթես այդ կովը, այլ սպասես մի քիչ մեծանա: Բիզնեսը պետք է այն առողջությունը ունենա, որը թույլ է տալիս հարկային դաշտում հայտնվելու և մինչ այդ պետք է արտոնություն ունենա, այդ ճանապարհով մենք անցել ենք, բազմաթիվ-բազմաթիվ ոլորտներ ոտքի են կանգնել Հայաստանում հենց դրա շնորհիվ: Այն ժամանակ սոցցանցեր չկային, կադրերն արխիվացնել և հիմա ցույց տալը դժվար է, բայց շաբաթ չկար, որ ես մի գործարան չբացեի»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։