Լրահոս
Քաղաքական
15:30
09.05.26
334

Այս օրն իր մեջ ունի թե՛ բերկրանք, թե՛, ցավոք, դառնություն․ Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

Այս օրն իր մեջ ունի թե՛ բերկրանք, թե՛, ցավոք, դառնություն։ Գրել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Մայիսի 9-ը մեր պատմական հաղթանակների օրն է։ Դրանք կերտվեցին մեր պապերի և հայրերի, զավակների և եղբայրների անձնազոհ սխրանքներով։

Այս օրն իր մեջ ունի թե’ բերկրանք, թե’, ցավոք, դառնություն։ Սակայն հենց դրանք այն զգացումներն ու դասերն են, որ շատ մոտ ապագայում մեզ ուժ են տալու՝ կատարել խաղաղ և ստեղծագործ աշխատանքի նոր սխրանքներ։ 

Այդ հիշողությամբ և ապագայի հանդեպ վստահահությամբ ենք հզորացնելու մեր հայրենիքը, ուղղելու հայի մեջքը, ապահովելու իրական և արժանապատիվ խաղաղություն։

Հավերժ փա՜ռք մեր հերոսներին

Շնորհավոր Մայիսի 9»: