Լրահոս
Հասարակական
22:18
19.04.26
196

Այս պահին ընթանում է Սամվել Կարապետյանի աջակիցների կալանքի խափանման միջոցի հարցի քննությունը

Img default alt hy

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունը։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն դատարանի մոտից 17 անձ էր բերման ենթարկվել։ Նրանցից 15-ի նկատմամբ,  ըստ նախնական տեղեկությունների,  տնային կալանքի միջնորդություն է ներկայացվել, իսկ երկուսի նկատմամբ`   «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանի  և Մայիս Բաղումյանի

նկատմամբ կալանքի։

Վաղինակ Ղազարյանը մեղադրվում է  խուլիգանություն,  իսկ Մասիս Բաղումյանը ոստիկանին դիմադրելու և խուլիգանության համար։

«Ուժեղ Հայաստանը» տեղի ունեցողը որակում է որպես քաղաքական հետապնդում և իշխանությունների խուճապի դրսևորում։