Լրահոս
Հասարակական
16:45
20.04.26
134

Ազգը չի կարող շուն ու շանգյալ լինել. ստորագրահավաք՝ Միքայել Սրբազանին անմեղ ճանաչելու պահանջով

Հազարավոր մարդիկ միացել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի ազատության պահանջով ստորագրահավաքին։ Գյումրեցիները շարունակում են իրենց աջակցությունը հայտնել՝ պահանջելով դադարեցնել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Մայիսին է Միքայել Սրբազանի գործով հաջորդ դատական նիստը: Մինչ այդ հոգևոր առաջնորդն իր օրհնությունը հավատացյալներին բաշխելու հնարավորություն կունենա տնային կալանքում՝ ոստիկանի ուղեկցությամբ՝ Յոթ Վերքից կեցավայր գնալու մոտ մեկ րոպեանոց ճանապարհին: