Լրահոս
Հասարակական
22:29
13.09.19
118

Բանկային չերաշխավորված գաղտնիք. ԿԲ-ի պարզաբանումը

Հանրության տարբեր հատվածներին ցնցող Հայաստանի իշխանության սկանդալային նախաձեռնությունները իրար հետ չեն տալիս: Իրավաբաններն ու տնտեսագետները կառավարության երեկվա նիստից հետո չեն կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է պետությունը բանկային գաղտնիքի մասին օրենքի վերաբերյալ այնպիսի փոփոխություններ առաջարկել, որոնք կարող են վտանգել քաղաքացիների բանկային հաշվիների մասին տեղեկությունների գաղտնիությունը:
Հործադիրում երեկ քննակվեց ու հաստատվեց օրենսդրական փոփոխությունների մի փաթեթը, որով նախատեսում է, որ եթե պարզվի ֆինանասական հանցագործություն արած մեկը երբևէ օրինակ փող է փոխանցել ձեր հաշվին, իրավապահները կբացեն ոչ միայն նրա, այլ նաև ձեր բանկային հաշիվները: