Լրահոս
Միջազգային
12:45
22.04.26
215

Բրիտանական հատուկ ծառայությունները մտահոգված են. շուրջ 100 երկիր կարող է կիբերհարձակում գործել Թագավորության վրա

Img default alt hy

Բրիտանական հետախուզությունը կարծում է, որ մոտ 100 երկիր, ենթադրաբար, ձեռք է բերել տեխնոլոգիաներ, որոնք կարող են կոտրել թագավորության ենթակառուցվածքները, ընկերությունները և մասնավոր ցանցերը։ Այս մասին հայտնում է Politico թերթի եվրոպական հրատարակությունը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի Կիբերանվտանգության ազգային կենտրոնին (NCSC):

«Մեծ Բրիտանիայի հետախուզությունը պարզել է, որ աշխարհի երկրների կեսից ավելին, ենթադրաբար, ձեռք է բերել տեխնոլոգիաներ, որոնք կարող են կոտրել Բրիտանիայի ենթակառուցվածքները, ընկերությունները և մասնավոր ցանցերը: Բրիտանիայի Կիբերանվտանգության ազգային կենտրոնը, որը մտնում է Կառավարական կապի կենտրոնի կազմի մեջ, գտնում է, որ շուրջ 100 երկիր ձեռք է բերել ծրագրային ապահովում՝ կիբերներխուժումների համար», - հայտնում է հրատարակությունը:

Ըստ NCSC-ի՝ վերջին տարիներին լրտեսող ծրագրերի ազդեցության մասշտաբները, որոնք նախկինում կիրառվում էին լրագրողների և այլախոհների դեմ, ընդլայնվել են, և այժմ ավելի ու ավելի հաճախ հարձակումների են ենթարկվում բանկիրներն ու ընկերությունների հարուստ ղեկավարները, գրում է թերթը: