Լրահոս
Միջազգային
11:15
22.04.26
122

CENTCOM-ը հայտնել է շրջափակման սկզբից ի վեր Իրանի հետ կապված 28 նավ կալանելու մասին

Img default alt hy

Շրջափակման սկզբից ի վեր ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերն արդեն կալանել են իրանական նավահանգիստներից դուրս եկող և այնտեղ ուղևորվող 28 առևտրային նավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«Իրանական նավահանգիստներ մտնող կամ դրանցից դուրս եկող նավերի նկատմամբ ԱՄՆ-ի շրջափակման սկզբից ի վեր ամերիկյան ուժերը 28 նավի հրահանգել են շրջվել և վերադառնալ նավահանգիստ», - ասվում է X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ CENTCOM-ը հայտնել էր, որ ապրիլի 19-ին ամերիկյան շրջափակումը ճեղքելու փորձի ժամանակ ԱՄՆ ռազմածովային ուժերը Օմանի ծոցում գրոհել և զավթել են իրանական Touska բեռնատար նավն այն բանից հետո, երբ նավի անձնակազմը չի ենթարկվել ամերիկյան ուժերի հրահանգներին։

ԱՄՆ-ն իրանական նավահանգիստների շրջափակում է սկսել ապրիլի 13-ից։