-
Հասարակական
Երեւանում հաստաբուն ծառը պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել է
23:1211.07.26 -
Տարածաշրջան
Վրեժի պահանջն ավելի բարձր է հնչում Իրանում. ո՞վ է վերահսկելու Հորմուզի նեղուցը
22:5211.07.26 -
Քաղաքական
Փաշինյանի «հորս արևին» չի հավատում Հայաստանի քաղաքացին. անձնական տվյալները՝ վտանգի տա՞կ
22:1411.07.26 -
Միջազգային
Վտանգավոր սցենար է առաջարկում Եվրոպան. ի՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե հրաժարվի ռուսական գազից
21:4911.07.26 -
Հասարակական
Ցնցումներ՝ ԵՊՀ-ում. աշխատանքից ազատվում են միայն իշխանությանն անցանկալի դասախոսները
21:2711.07.26 -
Հասարակական
18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր
20:4611.07.26 -
Միջազգային
Թուրքիան վաճառե՞լ է ռուսական ՀՕՊ համակարգերը ԱՄՆ-ից կործանիչներ ստանալու համար. Կրեմլի արձագանքը
20:1711.07.26 -
Հասարակական
Տվե՛ք մեր աշխատանքը. փողոց են դուրս եկել Ծառուկյանի ընկերությունների աշխատողներն ու հաճախորդները
19:4611.07.26 -
Հասարակական
Գետնով տալ չեն ուզում Հայաստանի դրոշը մարզիկները. կապարակնքված Օլիմպավանի բացումն են պահանջում
19:1111.07.26 -
Հասարակական
«Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում
16:1911.07.26 -
Հասարակական
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը 500 մլն դրամ գրանտ է հատկացրել
14:3011.07.26 -
Հասարակական
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան
14:1111.07.26 -
Հասարակական
Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային
13:4911.07.26 -
Հասարակական
Արտոնություններ ստացած կազմակերպությունն ու խոշոր հարկատուն փոխացումներ են արել Աննա Հակոբյանի հիմնադրամին
13:1011.07.26 -
Հասարակական
Ինչո՞ւ ես չպետք է գամ մարզվելու. «Մուլտի վելնեսի» մարզվողները վրդովված են
12:5911.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ողբերգություն՝ Տավուշում. 19-ամյա զինծառայողի մարմին են հանել գետից
12:3011.07.26 -
Հասարակական
Մի տեսանյութով հնարավոր չէ ջնջել մարդու տարիների վարկանիշը. Ծառուկյանի աջակից
12:1911.07.26 -
Հասարակական
Էմիրություններից Ծառուկյանի գործընկերները զորակցում են նրան. «Եվրոմոթորսի» տնօրեն
12:0411.07.26 -
Հասարակական
Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
11:0011.07.26 -
Մամուլի տեսություն
Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»
10:1311.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»
10:0211.07.26 -
Մամուլի տեսություն
Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»
09:5311.07.26 -
Միջազգային
Մահացու հարվածներ և պայթյունավտանգ դադար. Իրան-ԱՄՆ պատերազմը նոր փուլ է մտել
23:1410.07.26 -
Միջազգային
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
22:5610.07.26 -
Հասարակական
Կանայք՝ բռնապետության ճիրաններում. սաստկանում են քաղաքական հետապնդումները
22:3210.07.26 -
Քաղաքական
Պալատական հեղաշրջման վտանգ է զգո՞ւմ Փաշինյանը. «շատ մոտ» մարդիկ հրաժարվում են իշխանությունից
21:5610.07.26 -
Հասարակական
Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը
21:4210.07.26 -
Իրավական
Երկրի նախագահը ի՞նչ պիտի աներ. Քոչարյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն
21:1910.07.26 -
Հասարակական
Մեկ մահ, 19 վիրավոր՝ մեկ օրում. սարսափեցնող թվեր՝ Հայաստանի ճանապարհներից
20:5410.07.26 -
Քաղաքական
Առանց Իրանի և Ռուսաստանի համաձայնության հնարավոր չէ TRIPP-ը. ԱՄՆ-ը ընդունո՞ւմ է ԵԱՏՄ կարգը
20:1810.07.26 -
Հասարակական
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել բռնաճնշումները. հայտարարություն՝ Գագիկ Ծառուկյանի կալանքի վերաբերյալ
20:1410.07.26 -
Հասարակական
Ծառուկյանի կենդանիներին տեղավորելու համա՞ր է թանկացնում տոմսը Կենդանաբանական այգին
19:1810.07.26 -
Հասարակական
Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
18:3410.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Մահացու վիրո՞ւս է տարածվում Սյունիքում. կատաղած գայլերին դեռ չեն վնասազերծել
18:3010.07.26 -
Միջազգային
Ուկրաինան ճշգրիտ հարվածներ է հասցնում ռուսական նավթին. Պուտինը ստիպված կլինի՞ բանակցել
18:2210.07.26 -
Առողջապահական
Առողջության ապահովագրության համավճարների կիրառման կարգավորումներում փոփոխություն տեղի չի ունեցել
18:1510.07.26 -
Հասարակական
Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան զորակցություն է հայտնում Ծառուկյանին՝ մաղթելով շուտափույթ ազատում
18:0010.07.26 -
Քաղաքական
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից և կմնա Շիրակի մարզպետ
17:3310.07.26 -
Իրավական
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
16:4510.07.26 -
Քաղաքական
Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել․ Արթուր Խաչատրյան
16:3010.07.26 -
Միջազգային
Մեծ սատանա, քաղցկեղային գոյացություն. Իրանը պատրաստ է հավերժ դիմադրության՝ Իսրայելի ու ԱՄՆ-ի դեմ
15:5810.07.26 -
Հասարակական
Օձունի դպրոցում 55-ամյա տղամարդը 4-5 մետր բարձրությունից վայր է ընկել․ պայքարում են նրա կյանքի համար
15:4310.07.26 -
Քաղաքական
Սա Փաշինյանի ազդակն է կին ընդդիմադիր բոլոր գործիչներին․ բայց նա սխալվում է իր հաշվարկներում․ Խամոյան
14:5610.07.26 -
Հասարակական
Բախվել են «Volkswagen»-ը և մոտոցիկլը. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի կյանքի համար
14:4010.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Մարտին Սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
14:1410.07.26 -
Տարածաշրջան
Թուրքիան ռուսական Ս-400 (S-400) զենիթահրթիռային համալիրները վաճառում է երրորդ երկրի
14:1110.07.26 -
Հասարակական
Հուլիսի 11-ին մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով
14:0310.07.26 -
Իրավական
Արմեն Աշոտյանի հարազատներին հրավիրել են դատախազություն, ցանկանում են գույք բռնագանձել
13:1910.07.26 -
Իրավական
Հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները կատարելու համար, սա ցինիզմ է. Ռոբերտ Քոչարյան
12:5210.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Փաշինյանին մոլորեցրել են ՔՊ-ում. ո՞ւմ գլխին են մութ ամպեր կուտակվել
12:3010.07.26 -
Հասարակական
Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը. Գուգարաց թեմ
12:1710.07.26 -
Հասարակական
Վարդավառի տոնին Ժամանակավորապես փակ կլինի ավտոմեքենաների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
12:0010.07.26 -
Հասարակական
Ադրբեջանի ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զավթելը իրենց նոր նպատակն է»
11:0010.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են Volkswagen-ը, Kia-ն,Chevrolet-ը և Kia Forte-ն. 2 անչափահասները հոսպիտալացվել են
10:4410.07.26 -
Մամուլի տեսություն
Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել. «Հրապարակ»
10:2910.07.26 -
Մամուլի տեսություն
Փաշինյանն է որոշում, թե ով է գնալու խորհրդարան, ով է մնալու գործադիրում. «Հրապարակ»
09:5510.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ»
09:4810.07.26 -
Մամուլի տեսություն
Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»
09:4010.07.26 -
Մամուլի տեսություն
Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ»
09:3610.07.26 -
Միջազգային
Իրանը ռազմական հանցագործության համար է մեղադրում ԱՄՆ-ին և հոգեբանի մոտ է ուղարկում Թրամփին
23:1709.07.26 -
Քաղաքական
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
23:0009.07.26 -
Իրավական
Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց․ «Փաստինֆո»
22:2409.07.26 -
Իրավական
Պետական գաղտնիք հրապարակելու համար են մեղադրում Արեգնազ Մանուկյանին. նոր թափով բռնաճնշումնե՞ր
22:0009.07.26 -
Միջազգային
ՑԱՀԱԼ-ը Հարավային Լիբանանում կմնա այնքան, որքան անհրաժեշտ է Իսրայելի անվտանգության համար․ Նեթանյահու
21:4509.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանին շոյել է ուզում Փաշինյանը Հայաստանի քաղաքացու նոր անձնագրերով. որտե՞ղ է Արծվաշենը
21:3009.07.26 -
Քաղաքական
Հեքիաթ՝ Հայաստանի և Եվրամիության տնտեսական համագործակցության մասին. Մեսրոպ Առաքելյան
21:2309.07.26 -
Քաղաքական
Ռուսական եթերում Հայաստանի շուրջ սկանդալը չի մեկնաբանում Փաշինյանը. Մոսկվան «խիստ է տրամադրված»
21:1109.07.26 -
Քաղաքական
Իշխանափոխության «գաղտնի պլանն» իրագործվում է. Սամվել Կարապետյանը պնդում է՝ ոչ մի բան չի խանգարելու
20:5809.07.26 -
Հասարակական
Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն ու բեռնատարը․ կան վիրավորներ
20:4509.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սկանդալային խոստովանություն. նոր թափ է տալիս բռնաճնշումներին Փաշինյանը
20:3009.07.26 -
Հասարակական
Տաթև-Լծեն խաչմերուկում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել
20:1609.07.26 -
Քաղաքական
Սկանդալային խոստովանություն է անում Փաշինյանը. Ծառուկյանը բանտից դիմում է ժողովրդին
20:0009.07.26 -
Հասարակական
Գայլի երախից հանել են երեխային. սարսափելի շոկից ուշքի չեն գալիս Քարահունջում ու Գորիսում
19:2409.07.26 -
Տարածաշրջան
ԱՄՆ-Իրան հրադադարի ձախողումը. Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ
18:4809.07.26 -
Սփյուռք
Ստամբուլում վնասվել են հայկական գերեզմաններ. Պոլսո պատրիարքարանը դատապարտել է դեպքը
18:2509.07.26 -
Քաղաքական
Սա ուղղակի քաղաքական վրեժխնդրություն է, որը իր տերերին տված խոստումներին համահունչ է. Աննա Գրիգորյան
18:2009.07.26 -
Հասարակական
Հաաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին
18:0909.07.26 -
Հասարակական
Վանաձորում «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
18:0409.07.26 -
Քաղաքական
«Հրազդան ցեմենտ»-ը ոչնչացրին, հիմա կոչնչացնեն «Արարատցեմենտ»-ը․ Սամվել Կարապետյան
17:2709.07.26 -
Քաղաքական
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
16:5009.07.26 -
Միջազգային
Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Էրդողանից ստացած թմբուկավոր ատրճանակը կհանձնվի թանգարանին
16:1509.07.26 -
Քաղաքական
Ծառուկյանի դեմ տեսանք՝ ինչ արեցին, դա համաշխարհային խայտառակություն էր. Սամվել Կարապետյան
16:0009.07.26 -
Իրավական
Չարենցավանում հայտնաբերվել է թմրամիջոցների մեծ խմբաքանակ․ կան ձերբակալվածներ
15:2609.07.26 -
Քաղաքական
Բոլոր որոշումները կան. էկոնոմիկայի փոխնախարարը «Արարատցեմենտի» գործարանում է
15:0009.07.26 -
Միջազգային
14 զոհ, 78 վիրավոր․ Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է ռազմական հանցագործությունների մեջ
13:2209.07.26 -
Հասարակական
Սոված գայլերը հարձակվել են մի քանի ուղղությամբ. 2 տարեկան երեխան հրաշքով է փրկվել
13:1509.07.26 -
Միջազգային
Թրամփը փոխել է օդանավը և իջեցնում է վարագույրները. ինչի՞ց և ինչո՞ւ է նեղված ԱՄՆ նախագահը
13:1509.07.26 -
Միջազգային
Իրանը Թրամփի հայտարարությունը որակում է որպես հուշագրի չպահպանման խոստովանություն
13:0109.07.26 -
Հայաստան
«Արարատցեմենտի» աշխատանքները կվերսկսեն, վարույթ իրականացնող մարմինը թույլտվությունը է տվել
12:3809.07.26 -
Քաղաքական
Ինչո՞ւ եք «թուրքը» ընդգծում. Փաշինյանը՝ հրապարակված սկանդալային ձայնագրության մասին
12:3309.07.26 -
Քաղաքական
Ես էդ տեսանյութը չեմ տեսել. Փաշինյանը՝ Գագիկ Ծառուկյանին գետնին գցելու դրվագի մասին
12:1009.07.26 -
Հասարակական
«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում․ նրանք պարզաբանումներ են պահանջում
11:2409.07.26
Եկեղեցու և հայ ժողովրդի միակամությունն ավելի է նյարդայնացնում իշխանություններին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ ՔՊ-ի ղեկավարը փաստացի հայտարարեց Հայ առաքելական եկեղեցու դեմ իր հայտարարած պատերազմի քայլերի շարունակականության մասին: Եթե մոտավորապես թարգմանենք նրա միտքը, ապա նա ցանկանում է ՀԱԵ եկեղեցիները փոխանցել «պետությանը», ստեղծել սեփական եկեղեցին, հենվել քաղաքացի «Ստեփան Ասատրյանների» վրա: Երևի հետո ինքն էլ «կաթողիկոս» կնշանակի որևէ մեկին: Իսկ մինչ այդ ոչ պակաս վտանգավոր իրադարձություններ են տեղի ունենում:
Կարգալույծ արված նախկին հոգևորական, ներկայում քաղաքացի Ստեփան Ասատրյանի կողմից Հովհաննավանքում առաջիկա կիրակի «պատարագ» մատուցելու շուրջ այս օրերին բուռն քննարկումներ են ծավալվել: Երբ այս տարի սկսվեց Փաշինյանի իշխանության հերթական, այս անգամ՝ խոշոր հարձակումը, իսկ ավելի ստույգ՝ պատերազմը Հայ առաքելական եկեղեցու ուղղությամբ, մեզ տեղեկություններ հասան, և մենք դրանք հրապարակեցինք, որ նա հետևողականորեն փնտրում է հենման կետեր ՀԱԵ-ում՝ այն ներսից քայքայելու, պառակտելու համար: Դա «պառակտչական գործունեության» ստանդարտ գործիքակազմն է, առհասարակ:
Նշել էինք նաև, որ, ըստ այդ տեղեկությունների, Փաշինյանը հույս ուներ հենց եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների շարքերում գտնել կողմնակիցներ կամ գործակիցներ, որոնք կհամաձայնվեին մասնակցել Մայր Աթոռի կազմաքանդմանը: Քայքայիչ մղումների ուղղությունն այն էր, որ ակտիվ հակաեկեղեցական քարոզարշավում իշխանությունն ու ՔՊ-ն հենվեն ՀԱԵ կողմից կարգալույծ հռչակված նախկին հոգևորականների վրա:
Չնայած հետևողական ու ագրեսիվ հարվածներին, բարձրաստիճան հոգևորականների դեմ իշխանության կողմից նպատակաուղղված խարդավանքներին ու հալածանքներին, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր վերնախավը, առհասարակ՝ հայ հոգևորականների ճնշող մեծամասնությունը օրինակելի միակամություն և համերաշխություն ցուցաբերեց:
Փաշինյանն ու ՔՊ-ն անցան «պլան Բ»-ին, այսինքն՝ հենվեցին կարգալույծների վրա, նրանց բերեցին Հ1-ի տաղավար, հարցազրույցներ արեցին: Կարճ ասած՝ ՔՊ-ն սկսեց «ռասկռուտկա» անել կարգալույծ նախկին մի երկու հոգևորական: Բայց… դղրդյունով խայտառակվեցին ու տապալվեցին, քանզի բոլորին ակնհայտ դարձավ, որ իշխանական քարոզչության կողմից «առաջին պլան» բերվածները միանգամայն ըստ արժանվույն են կարգալույծ արվել: Արդյունքում նույնիսկ քպականները հասկացան, որ խորապես վրիպել են:
Բայց իր ենթակայությանը չտրված, ավելին՝ Արցախի հայության իրավունքների և հոգևորմշակութային ժառանգության մասին բարձրաձայնել շարունակող Հայ առաքելական եկեղեցին, որպես կառույց, կազմաքանդելու Փաշինյանի նպատակները չվերացան: Նա շարունակեց որոնումները ու այս անգամ որոշեց հենվել Արագածոտնի թեմի Հովհաննավանքի՝ այժմ արդեն նախկին քահանա Ստեփան Ասատրյանի վրա: Ու նրա միջոցով փորձեցին որոշակի խառնակչություն հրահրել: Քպական «քահանան», ըստ էության, «մատնախոսք» արտասանեց թեմի առաջնորդի հասցեին, Փաշինյանի սատելիտ «իրավապաշտպաններից» մեկը «գործ տվեց», իսկ ՔՊ-ի քմահաճույքներն սպասարկող քննչական ու իրավապահ մարմինները անմիջապես հարձակվեցին Արագածոտնի թեմի վրա՝ ահաբեկելով քահանաներին, աշխարհիկ ծառայողներին, առևանգելով, ազատությունից կամայականորեն զրկելով հոգևորականների: Ձերբակալվեցին թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ու 12 քահանաներ (ինչպիսի՜ խորհրդանշականություն): Այդ հարձակման ու հակաեկեղեցական վայրագ դրսևորումներին շատերը տեղյակ են, ինչպես տեղյակ են, որ թեմի առաջնորդը կալանավորվեց…
Այդ դեպքերից հետո միանգամյան կանխատեսելի էր, որ Ստեփան Ասատրյանը կարգալույծ պիտի արվեր, ինչպիսի պահանջ, ի դեպ, Մայր Աթոռին ներկայացնում էին նաև բազմաթիվ հավատացյալներ, քաղաքացիներ: Եվ հիմա, երբ անխուսափելին կատարվեց, ՔՊ-ն ու Փաշինյանը փորձում են առավելագույնը քամել իրենց սրտի «քահանայի» կարգալույծ արվելուց:
Նախ՝ նա, չունենալով դրա ո՛չ բարոյական, ո՛չ էլ ծիսական իրավունքը, հայտարարեց, թե, միևնույնն է, ինքը շարունակելու է իրեն հոգևորական համարել, ավելին՝ պատրաստվում է առաջիկա կիրակի պատարագ մատուցել Հովհաննավանքում: Փաշինյանը, չնայած արտերկրում գտնվելու հանգամանքին, քաղաքացի Ստեփան Ասատրյանի հայտարարությանը արձագանքեց կայծակնորեն, թե՝ ինքն անպայման մասնակցելու է այդ «պատարագին»:
Ու միանգամից հարց ծագեց, թե Փաշինյանը, որ շարունակ կոկորդ է պատռում, թե ինքը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, վերջին անգամ ե՞րբ է որևէ եկեղեցում պատարագի մասնակցել: Լավ, ենթադրենք, Ամենայն Հայոց կաթողիկոսին հավան չի: Էհ, թող այլ եկեղեցիներում մասնակցեր: Քավ լիցի, որքա՜ն եկեղեցիներ կան Երևանում ու շրջակայքում: Հայաստանը եկեղեցիներով հարուստ երկիր է: Մյուս կողմից՝ այստեղ՝ Հայաստանում, Փաշինյանը անթաքույց զզվանք, արհամարհանք, ատելություն ու ծայրահեղ թշնամանք է դրսևորում մեր ազգային Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Բայց վազելով, «թռած» գնում է Վատիկան՝ համբուրելու Հռոմի պապի կամ կաթոլիկ հոգևորականների աջը (թեկուզ և հայ):
Ու նա Հայ առաքելական եկեղեցու հետևո՞րդ է: Լո՞ւրջ: Հետաքրքիր է, իսկ երբևէ որևէ հայ հոգևորականի, թեմակալ առաջնորդի աջ համբուրած կա՞:
Լավ, Կաթողիկոսին չի ընդունում, չի ընդունում: Ոչ մի արքեպիսկոպոսի, եպիսկոպոսի, քահանայի՞ էլ չի ընդունում: Հապա ինչո՞ւ որևէ պատարագի մասնակցելու (վերջին շրջանում) մասին ոչինչ հայտնի չէ: Ու այդքանից հետո կանխատեսելիորեն հայտարարում է, որ մասնակցելու է կարգալույծ արված անձնավորության մատուցելիք «պատարագին»: Սա, հասկանալի է, քաղաքականապես դեմարշ է: Իսկ հոգևոր և բովանդակային առումով դա ամենաուղիղ աղանդավորականություն է: Կլասիկ աղանդավորություն է, կարելի է ասել:
Է, թող հաջորդ «պատարագն» էլ, ասենք, որևէ քպական մատուցի, ի՞նչ տարբերություն՝ քաղաքացի Ստեփանը, թե՞ որևէ քպական: Ոչ մի:
Ուզո՞ւմ եք ձեր «քպական պատարագն» անե՞լ, է՜հ, արեք: Գնացեք, ձեր ՔՊ գրասենյակում «պատարագ» արեք, ի՞նչ գործ ունեք Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ, որ կարգալույծ եղած հոգևորականի պատարագին եք մասնակցում:
Մյուս կողմից՝ կա տեսակետ, որ պետք չէ թույլ տալ Հովհաննավանքում նման «պատարագ», պետք է խոչընդոտել դրա անցկացմանը: Այդ հարցում, կարծում ենք, արժե զգույշ լինել: Շատ հնարավոր է, որ Փաշինյանի ուզածն էլ հենց դա է, որպեսզի հնարավորություն ունենա բախումներ հրահրել ու «խոնարհ քպականների» անվան ու հագուստի տակ քողարկված «կարմրասև բերետավորներով» հարձակվի հայ մարդկանց վրա, վերջում էլ գոռա, թե հոգին փառավորվեց…
Գուցե ավելի խելամիտ կլինի պարզապես արհամարհել Հայ առաքելական եկեղեցու հանդեպ թշնամական դիրքավորված իշխանավորների ու կողմնակից, շարքային քաղաքացի Ստեփան Ասատրյանի «պատարագը», իսկ ըստ էության՝ աղանդավորական մոլեռանդության ցուցադրական դրսևորումը: Ճիշտ է, անտարբեր անցնել սրբապղծության կողքով, դժվար կլինի, բայց կրկնենք՝ գուցե Փաշինյանը հենց բախում էլ ցանկանում է: Հատկապես, որ արդեն իսկ բազմաթիվ ոստիկաններ է տեղակայել վանքի մոտ: Հասկանում եք, չէ՞, մի քանի օր առաջ արդեն իսկ բազմաթիվ ոստիկանների գործից կտրել, ուղարկել է Հովհաննավանք, որ իր կեղծ «պատարագին» խանգարող չլինի:
Իսկ կիրակի արժե ոչ թե այնտեղ գնալ, այլ Մայր Աթոռ՝ ընդգծելով հավատացյալ ժողովրդի համախմբումը ազգային եկեղեցու և իր հոգևոր առաջնորդների շուրջ: Ճիշտ է, փաշինյանական «պատարագից» հետո հարկ կլինի Հովհաննավանքում սուրբ ջրի ցողման, կամ վերաօծման ծիսակարգ կատարել, բայց, կարծում ենք, դա մեր հոգևորականների համար դժվար չի լինի: Հայտարարված պատերազմն իր կանոններն ունի…
Հ.Գ. — Ի դեպ, այս օրերին Փաշինյանն ու իշխանական քարոզչությունը բավականին շրջանառեցին Կիլիկիո կաթողիկոսության Շահան արքեպիսկոպոս Սարգսյանի այլցելությունը: Սակայն նախօրեին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի գահակալության առթիվ Տորոնտոյում տեղի ունեցած հանդիսության ընթացքում հստակ հայտարարվեց, որ նախ՝ ՀՀ իշխանության կողմից ներկայացված պատկերը խեղաթյուրված իրականություն էր, ապատեղեկատվություն՝ «յարիր այս վարչախումբին»: Ապա շատ հստակ շեշտվեց. «Անկարելի է, որ Կիլիկիո Կաթողիկոսությունը օրհնություն փոխանցե Հայոց Ցեղասպանությունը ուրացողին եւ հայոց պատմությունը Հայաստանի պատմության վերածողին: Անկարելի է, որ Կիլիկիո Կաթողիկոսությունը օրհնություն փոխանցե Արցախն ու հայրենի հողերը թշնամուն ծախողին եւ 5000 լուսաւոր տղոց գերեզման ուղարկողին: Անկարելի է, որ Կիլիկիո Կաթողիկոսությունը օրհնություն փոխանցե այսպէս կոչված խաղաղության պայմանագիրը ստորագրողին եւ դարավոր թշնամու ձեռքը սեղմողին»:
Եվ, որ ոչ պակաս կարևոր է. «Անկարելի է, որ Կիլիկիո Կաթողիկոսությունը օրհնություն փոխանցե իր հոգևոր եղբայրները անպատվող ու հայոց եկեղեցին նսեմացնողին»:
Փաստորեն, չնայած Փաշինյանի ջանքերից, այս մի պառակտիչ հարվածն էլ ձախողվեց: Ու չի բացառվում, որ այս հանգամանքը, ինչպես նաև այն, որ, չնայած իշխանությունների գործադրած ջանքերին, եկեղեցականներն ու հայ ժողովուրդը միակամ են, ավելի է նյարդայնացրել ՔՊ ղեկավարին, ուստի նա ավելի մեծ թափով է ցանկանում հարձակվել Եկեղեցու վրա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
-
11:56
11.07.26
Մամուլի տեսություն 11.07.2026
Կարդալ ավելին
-
10:24
11.07.26
Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ»
Կարդալ ավելին
-
10:13
11.07.26
Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»
Կարդալ ավելին
-
10:02
11.07.26
Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»
Կարդալ ավելին