Լրահոս
Միջազգային
21:25
16.04.26
276

ԵՄ-ն վատ ձեռքերում է․ Ռոբերտ Ֆիցո

Img default alt hy

Եվրոպական միությունը հիանալի նախագիծ է, սակայն այն գտնվում է վատ ձեռքերում, և նրա ղեկավարության հետ աշխարհում հաշվի չեն նստում։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

«Եվրոպական միությունը հիանալի նախագիծ է, ես խոսում եմ հենց նախագծի մասին. դա գերազանց կազմակերպություն է, բայց խնդիրն այն է, որ այսօր այն շատ վատ ձեռքերում է։ Եվրոպական միության ղեկավարությունն ամենևին չի համապատասխանում անդամ պետությունների շահերին»,- ասել է Ֆիցոն ուսանողների հետ հանդիպման ժամանակ, որի ձայնագրությունը հինգշաբթի հրապարակվել է Սլովակիայի կառավարության YouTube-ի ալիքում։

Նա հայտարարել է, որ եթե Եվրոպական միությունն օժտված լիներ մեծ տնտեսական ուժով, ապա աշխարհում հաշվի կնստեին նրա կարծիքի հետ։

«Մենք այսօր ի վիճակի՞ ենք որևէ մեկին ինչ-որ բան ասել։ Թերևս որոշ անուններ ձեզ հայտնի են. Կայա Կալլաս՝ Եվրոպական միության արտաքին գործերի նախարար (խմբ.՝ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ)։ Ո՞վ է նրա հետ խոսում։ Ոչ ոք։ Ո՞վ է խոսում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Ոչ ոք։ Ո՞վ է խոսում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։ Ոչ ոք։ Որովհետև Եվրոպական միությունը սեփական որոշումների պատճառով հայտնվել է չափազանց թույլ դիրքերում»,- եզրափակել է Ֆիցոն։