Լրահոս
Քաղաքական
09:42
09.05.26
673

Եռագլուխը Փաշինյանն է, Ալիևը և Էրդողանը. Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Դաշինքի ներկայացուցիչների ուղեկցությամբ նա հարգանքի տուրք է մատուցել զոհվածների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների շիրիմներին։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որակմանը, թե ընդդիմությունը «պատերազմի եռագլուխ կուսակցություն է»՝ Ռոբերտ Քոչարյանը հակադարձեց. «Մենք արդեն ասել ենք՝ եռագլուխը հենց ինքն է՝ Ալիևի և Էրդողանի հետ մեկտեղ»։

Եռաբլուրում «Հայաստան» դաշինքի առաջնորդը չցանկացած պատասխանել քաղաքական այլ հարցերի՝ նշելով, որ սուրբ վայր է, քաղաքականության մասին չի խոսի։

Ավելին՝ տեսանյութում։