Լրահոս
Հայաստան
23:29
11.09.19
148

Երկրաշարժի հետևանքով զոհեր, ավերածություն չկա

Հայաստանում երեքշաբթի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժից ու մոտ 100 հետցնցումներից հետո, սեյսմիկ ակտիվությունը նվազում է: Երկրաշարժի հետեւանքով, զոհեր եւ ավերածություններ չկան: Վեց բալ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել էր Վրաստանին սահմանակից Բավրա գյուղի մոտակայքում: Ցնցումները զգացվել են Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևանում: