Լրահոս
Աշխարհ
14:40
23.04.26
179

Գնացքներ են բախվել Դանիայում․ տnւժել է 17 մարդ

Img default alt hy

Դանիայի Հիլերոդ քաղաքի մերձակայքում՝ Գրիբսկովյան երկաթուղու վրա, երկու գնացք են բախվել:

Danmark Radio-ն, հղում անելով ոստիկանությանը, հայտնում է 17 տուժածի մասին, որոնցից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է: 

Դեպքի վայրից վիրավորներին տեղափոխել են ուղղաթիռներով և շտապօգնության մեքենաներով: Այս պահին տվյալ ուղղությամբ երկաթուղային երթևեկությունը դադարեցված է անորոշ ժամանակով, իսկ հարակից ճանապարհները փակ են: