Լրահոս
Քաղաքական
13:54
09.05.26
295

«Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան

Img default alt hy

Բագրատ Սրբազանի ուղերձը՝ կալանավայրից․ «Հաղթանակն այլընտրանք չունի․

Շուշիի՝ մեր չքնաղ դշխոյի ազատագրության օրն է այսօր, միևնույն ժամանակ, մեր գողացված և կողոպտված ուրախության օրը:
Այս օրը լույսն ու խավարը խառնվել են իրար, բայց լույսը աստվածային զարմանալի հատկություն և ուժ ունի, որ միշտ, անգամ մի շողը, հաղթում է խավարի ողջ թանձրությանը, որքան էլ այն խորը և ծավալուն լինի:

Խոնարհումս մեր լույս նահատակների առջև: Ինչպես միշտ ասել եմ՝ ես, մենք պարտք ունենք ձեզ վերադարձնելու:
Մենք մեր հերոսներին, մեր նահատակներին երազ ու հաղթանակ ենք պարտք:

Որքան էլ անհավատալի և անհույս թվա ոմանց, ես հավատում եմ Հայոց գալիք Հաղթանակին, քանի որ մենք այս աշխարհից կմեկնենք նզովված կամ օրհնված:

Շուշին, ողջ գերեվարված Արցախ հայրենիքը նայում է մեզ… Իսկ մեր կոչումն է հանդիպել այդ հայացքին և դարձյալ կոչվել Ազգ Հաղթության և հավատարմության:

Եվ այո՛, Հայոց Գալիք Հաղթանակն այլընտրանք չունի»։