Լրահոս
Քաղաքական
21:05
27.04.26
178

Համաշխարհային բանկը որակել էր մեզ որպես «Կովկասյան վագր» զարգացման տեմպերով․ Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

«Աշխարհում կան 190-ից ավել երկրներ․ մենք մեր տնտեսական զարգացման տեմպերով առաջին տասնյակում ենք եղել, իսկ իմ երկրորդ նախագահության ժամանակահատվածում՝ հնգյակում: Մենք առաջատառներից ենք եղել մեր տնտեսական զարգացման տեմպերով: Ավելին ասեմ, այն ժամանակ եղավ ռուսական տնտեսության դեֆոլտը 1998 թվականին, որը ազդեց բոլոր Ռուսաստանի հետ լայն կապեր ունեցող երկրների վրա՝ նախկին Սովետական միության կամ ԱՊՀ-ի երկրների, բոլորի վրա ազդեց, ամենից քիչը ազդեց մեր վրա, մենք հաղթահարեցինք բավական հեշտությամբ, բայց քայլեր ենք ձեռնարկել։ Հիմա թող իրենք ասեն, թե իրենք աշխարհում որերրորդն են և, ի դեպ, համաշխարհային բանկը հատուկ մի մեծ վերլուծություն է արել, գիրք է հրապարակել և որակել է մեզ որպես «Կովկասյան վագր» զարգացման տեմպերով»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։