Լրահոս
Քաղաքական
21:45
27.04.26
168

Հարկային արտոնություն ես տալիս փաստացի կաշառքի դիմաց․ Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

«Հիմա արտոնությունները տալիս են կոնկրետ գործարարներին, ազատում են հարկային մուծումներից, օրինակ՝ մաքսային։Սա ամենից վատ հարկային արտոնության ձևն է, որը հսկայական կոռուպցիոն բան ունի իր մեջ։ Դու ինչ-որ մեկին տալիս ես, նույն ոլորտում աշխատող մեկ ուրիշ ընկերությանը՝ չես տալիս։ Այդպիսի բան մենք երբեք չենք արել, իմ ժամանակ այդպիսի լուծումներ չենք տվել։ Եթե տալիս ես հարկային արտոնություն, պետք է ամբողջ ոլորտին տաս։ Ի դեպ, գրեթե բոլորը, ովքեր այդ արտոնությունները ստացել են, հետո գումարներ են փոխանցել իմ քայլը հիմնադրամին կամ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը: Սա ուղղակի կոռուպցիոն դրսևորում է: Դու հարկային արտոնություն ես տալիս փաստացի կաշառքի դիմաց: Այն ժամանակ հարկային արտոնությունը վերաբերվում էր ոլորտին»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։