Լրահոս
Հասարակական
20:51
20.04.26
221

Հայ-ռուսական լարված հարաբերություննե՞րն են թանկացրել հեղուկ գազը Հայաստանում, թե՞ Իրանի պատերազմը

Հայաստանում հեղուկ գազը, օրը տասը-քսան դրամով թանկանալով, հասել է 230 դրամի: Բայց դա միակ խնդիրը չէ: Գազ էլ չկա, որ նույնիսկ թանկ առնեն: Տնտեսագետների գնահատմամբ՝ իրավիճակը պայմանավորված է ինչպես մատակարարման խափանումներով, այնպես էլ արտաքին շուկաների ու լոգիստիկ խնդիրներով։ Ու չի բացառվում, որ այլ ապրանքների շուկայում էլ թանկացումների նոր ալիք լինի: